18 Jun
18Jun

Այսօր մանկավարժական լաբորատրիայում կայացավ  «2020-2021 ուստարի. ընդառաջ». հանդիպում #12 -ը՝ 

այս ձևաչափում մանկավարժական աշխատողների վերջին խմբի հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ: Մեր խմբի մասնակիցները կրթահամալիրի այս ուսումնական տարում ընդունված  նոր աշխատողներն էին՝ ֆիզիկայի, ծրագրավորման մասնագետներ և երկարացված օրվա կազմակերպիչներ: 

Ավանդույթը չխախտվեց և սա էլ իր բնույթով յուրօրինակ էր ու տարբերվեց նախորդ 11 հանդիպումներից:

Միանգամից աշխատանքային առողջ ու արդյունավետ քննարկում ծավալվեց տնօրենի առաջադրած հարցերի շուրջ: Ասեմ, որ ես մասնակիցներից առաջինն էի ու նախքան քննարկման թեմային անցնելը հաճելի էր գովեստի խոսքեր  լսել  ֆլեշմոբի խնդիրների լուծման հետ կապված:

Ինչպես կարող է բլոգը հետաքրքրել ու գերել սովորողին և ինչ ենք անում մենք դրա համար...  Ահա այսօրվա առանցքային հարցը, որը, սակայն երբեմն փոփոխվում էր կապված կոնկրետ մասնակցի դասավանդման առարկայի, ներկայացրած հայտի և կամ մասնագիտության հետ: Կարծես,  site123 հարթակում ստեղծած իմ նոր բլոգի ներկայացումն էլ դարձավ հարցի պատասխանը, ինչպես նաև strikingly- ում ստեղծած նոր բնագիտական կայքը, որոնք իմ կարծիքով ավելի կհամապատասխանեն այսօրվա մեդիագործիքներին վարժ տրապետող  ու տեղեկացված սովորողների պահանջներին:

 Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև 2020-21 ուս. տարում մեր ծրագրած գործունեությունն ու անելիքները: իսկ իմ կողմից ավելացնեմ, որ ամեն կերպ մասնակցելու և  աջակցելու եմ կրթահամալիրի զարգացմանն ուղղված  ծրագրերին ու աշխատանքներին, կրթական մակարդակի բարձրացմանը, սովորողների մոտ բնագիտական առարկաների նկատմաբ հետաքրքրությունը, մոտիվցիան բարձրացնելու համար:

Շնորհակալ եմ ստեղծված հնարավորության ու արդյունավետ քննարկման համար…

Comments
* The email will not be published on the website.