Դասավանդողը ապագայի ճարտարապետն է․․․
Զարգացման ծրագրերին ներկայացվող պահանջներն՝ այստեղ։
Բնագիտական առարկաների զարգացման ծրագիր․ այդ զարգացմանն ուղղված քայլերի վերամշակում․
- Նախորդ տարվա ծրագրերի կատարողականի վերլուծում, նոր ուսումնական տարվա ծրագրերի կազմում, մշակում։
- Ժամանակակից մեթոդների և հնարավորությունների ակտիվ օգտագործում՝ նպաստելով կրթական միջավայրի զարգացմանը։
- Բնագիտական առարկաների համար դժվար չէ այսօր տեսական գիտելիքներ ստանալ, սակայն գործնական գիտելիքներ ստանալու համար անհրաժեշտ են նոր միջոցներ և մոտեցումներ։
- Սովորողի համար ապահովել այնպիսի միջավայր, որպեսզի նա մշտապես ներգրավված լինի կրթական գործընթացին։
- Լաբորատորիաների վերազինում, վիզուալիզացում;
- 21-րդ դարի կրթության նոր մարտահրավերների դեմ պայքարի միասնական, համագործակցային, հետազոտական, ստեղծագործ աշխատանքների նախագծում և իրականացում։
- Նոր չափորոշչին համապատասխան բնագիտական առարկաների ծրագրերի կազմում՝ հաշվի առնելով այս 3 հիմնախնդիրները՝ 1․ Յուրացնել; 2․ Կապակցել; 3․ Փոխանցել։/Հիշենք, որ սովորելն ավելի իմաստաից է դառնում և առավել հեշտությամբ է յուրացվում, երբ տրված, ստցած գիտելիքները կարողանում ես կապակցել միմյանց հետ/, (կապակցման հնարներից՝ նույն հարցը տարբեր համատեքստում կամ տարբեր հարցեր՝ նույն թեմայի վերաբերյալ)։
- Խնդիրների, առաջադրանքների, ֆլեշմոբի հարցերի առաջադրման և լուծման նոր տարբերակների ներկայացում;
- Բնագիտական դասի արդյունավետության և որակի բարձրացում, ըստ թեմաների, տարբերակների դասավորումն ու դրանց գեղեցիկ ներկայացումը։
- Հետազոտական աշխատանքներ ներգրավում դասապրոցեսին, առարկայի ուսումնառության ընթացքում։
- Ստեղծել միջավայր, որտեղ լավագույն ստեղծագործ գաղափարներն են առաջանում, ցանկանալ և դարձնել դրանք նպատակ, մշակել կրթական քարտեզ և վերածել այդ գաղափարներն իրականության։
- Կթության անհատականացում, թիմի գաղափար, միասնական աշխատանք;
- Բնագիտական կայքի թարմացում, նոր բաժինների(տերմինաբանական բառարան) լրացում, հանրայնացմանն ուղղված աշխատանքներ։
- Պատանի Հետազոտողների Ակումբի առավել լայն օղակների՝ կրտսեր և Ավագ դպրոցների ներգրավում։
«Մենք բոլորս հանճարներ ենք, բայց եթե դուք պետք է դատեք ձկանը նրա՝ ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա կապրի ամբողջ կյանքը՝ իրեն հիմար համարելով» Ալբերտ Էյնշտեյն