21.07.2020 թ.- «Ֆիզիկա» օրինակելի ծրագրի նախագծի լրամշակող փորձագիտական խումբ.
«Ֆիզիկա» - լրամշակող խմբի ղեկավար Արտաշես Թորոսյան
Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ ֆիզիկա առարկայական ծրագրի առցանց քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին «Ֆիզիկա» առարկայի օրինակելի ծրագրերի նախագծի լրամշակող փորձագիտական խմբի անդամներ, ֆիզիկայի մասնագետներ՝ Գագիկ Մելիքյանը, Գագիկ Թոփչյանը, Բիլոր Կուրղինյանը, Աստղիկ Խաչատրյանը, Անուշ Դանիելյանը և հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող շուրջ 300 ֆիզիկայի ուսուցիչներ:
Քննարկումը տեղի ունեցավ երկու փուլով: Սկզբից ներկայացվեց, թե ինչի հիման վրա է կազմվել չափորոշիչները, իսկ երկրորդ փուլում առաջարկկություններ, հարցերն ու պատասխանները:
Ծրագրի ղեկավարը նշեց, որ Ֆիզիկա առարկայի(տիեզերքը և ամբողջ ֆիզիկան) բովանդակությունը ձևավորվում է համախմբվելով հետևյալ 3 հիմնարար գաղափարների շուրջ՝
1.Շարժում և փոխազդեցություն;
2.Նյութի կառուցվածք և հատկություններ;
3.Ֆիզիկական դաշտեր:
Ըստ Գագիկ Մելիքյանի՝ ամբողջ ծրագիրը կազմվել է այդ հենքի վրա , որը շատ հարմար ձև է:
Այնուհետև խոսվեց, թե ինչի հիման վրա է կառուցվում առարկայի բովանդակությունը: Դրանք առանցքային, մի շարք ընդհանրական խաչվող հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար և օգնում են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում: Ներկայացվեցին դասարանների ծրագրերում տեղ գտած փոփոխություններն ու նպատակահարմարությունները, դասաժամերի քանակն ու լաբորատոր պայմանների առկայության անհրաժեշտությունը:
Ծրագիրը ներկայացնելուց հետո, արագ ծավալվեց բավականին ակտիվ ու բովանդակային քննարկում:
Ուրախալի են այս տարվա ծրագրում տեղ գտած որոշակի փոփոխություններն ու ուսումնական գործունեության մեջ ներմուծված առավել համարձակ մոտեցումները: Մասնավորապես՝ ծրագրի ուսումնական գործունեության տեսակներում այս անգամ ներառվում է նաև հետազոտական, նախագծային աշխատանքները, այն, ինչը մեր կրթահամալիրի հեղինակային ծրագրերում հիմնական ուսուցման ձևերից է հանդիսանում արդեն շատ վաղուց: Դե, մեզ համար արդեն սովորական է, սակայն շատերի համար նորություն, երբ սովորողը դառնում է նաև հետազոտող և անձամբ ինքն է պլանավորում ու կազմակերպում իր նախագծային հետազոտական աշխատանքը: Մանրամասն ներկայացվեց նախագծային աշխատանքի պլանավորումը, ընթացքը, կատարման փուլերը, ուսումնառության այս ձևի արդյունավետությունը (Մեջբերում՝ Պետական չափորոշիչների կետ 43. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ իր ընտրած առարկայից կամ առարկաներից): Կարևորություն տրվեց նաև միջառարկայական նախագծերին: Ծրագրում նկատելլիորեն կրճատվել են տեսական աշխատանքները(30%), փոխարենը ավելանալով գործնականը(40%): Որոշակի չափով կրճատվել է նաև աստղագիտությունը:
Չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում, հետևաբար, ունենք առնվազն մի քանի տարի՝ այն փորձարկելու և անհրաժեշտ լրամշակումներ կատարելու համար։ Այս ժամանակահատվածն օգտագործվելու է ուսուցիչների վերապատրաստման և անհրաժեշտ ուսումնական նյութերի պատրաստման համար, և, առհասարակ, բոլոր փոփոխությունների նպատակն է հնարավորինս աջակցել ուսուցիչներին և նպաստել, որ սովորելու միջավայրը դառնա առավել արդյունավետ:
ՄՍԿՀ-ի կողմից շնորհակալություն հայտնեցի մանրամասն քննարկման համար, մեկ անգամ ևս նշեցի նախագծային աշխատանքի կարևորությունն, առաջարկեցի արեգակնային էներգիայի ներառումը դասագրքերում, հաշվի առնելով դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը մեր տարածաշրջանում:
Կից տեղադրում եմ տեսանյութեր այսօրվա քննարկումից.