Հետազոտական էկոնախագիծ - «Կանաչ էներգետիկա»:
Նախագծի անցկացման ժամկետ՝ Մայիսյան հավաքին (մայիսի 16-22):
Մասնակիցներ - Նախագիծն անցկացվում է 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների և Միջին դպրոցի հետ համատեղ:
Նախագծի նպատակը - Ուսումնասիրել «էներգիա» թեման, հետազոտել էներգիայի տարբեր աղբյուրներ, բարձրացնել սովորողի տեղեկացվածությունն ու գործնական կարողությունները՝ էներգիայի արտադրման ու այլընտրանքային էներգետիկ աղբյուրներից օգտվելու, էներգիայի և ռեսուրսների խնայողության, նպաստել սովորողի մոտ էկոլոգիական գիտակցության ձևավորման, (էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործում, ալընտրանքային էներգիա, չվերականգնվող աղբյուրների սպառման ծավալների հնարավոր կրճատում) և շրջակա միջավայրի հանդեպ նրանց վարվելակերպի փոփոխման գործընթացներին, ինչպես նաև ուշադրությունը բևեռել շրջակա միջավայրի պահպանման խնդիրների վրա:
Նախագծի բնապահպանական նշանակությունը.
Շուտով Երկիր մոլորակի բնակչությունը կդառնա 8 միլիարդ մարդ։Բոլորը ցանկանում են ապրել բարեկեցիկ կյանքով, ստեղծել ինչ-որ բան, գնել, օգտագործել և հաճախ չեն մտածում մոլորակի մասին։ Վաղուց կա կլիմայի փոփոխության հիմնախնդիր (ջերմոցային էֆֆեկտ), որի պատճառներից մեկը հանածո վառելիքի այրումից անջատվող ածխաթթու գազն է։ Երբ մենք տանը միացնում ենք որևէ էլեկտրական սարք, ապա դրա էլեկտրաէներգիան ապահովելու համար ինչ-որ ջերմային էլեկտրակայանում վառվում է գազ կամ այլ վառելիք, ինչ-որ ատոմակայանում ճեղքվում է ռադիոակտիվ ուրան։ Ինչքան շատ ենք էլեկտրաէներգիա ծախսում, այնքան շատ է այն արտադրվում և այդ կերպ ավելի շատ վնասում բնությանը։
Հուշում․ ուսումնասիրել էներգիայի աղբյուրները և համեմատեք դրանք։
Նախագծի ընթացք. Սովորողը ուսումնասիրում է «էներգիա» թեման, տալիս է հասկացության սահմանումը և դիտարկում էներգիայի բոլոր աղբյուրները, որոնք այսօր կան՝
(էներգիայի յուրաքանչյուր տեսակի մանրամասն նկարագրություն պարզում է դրանցից յուրաքանչյուր մեթոդի առավելություններն ու թերությունները, գալիս է եզրակացության, թե որ տեսակներն են առավել շահավետ և ընդունելի մարդկանց համար՝ ըստ բնակավյրերի): Ուսումնասիրում է ոչ ավանդական էներգիայի աղբյուրները, (այլընտրանքային էներգիա), ինչպես նաև առաջարկում է էներգիա ստանալու անսովոր ուղիներ:
Սովորողներն ուսումնասիրում են՝
1. Հայաստանի տարբեր համայնքներին բնորոշ(այս դեպքում՝ Լոռու մարզ) բնակլիմայական ցուցանիշները (բացարձակ բարձրություն, տեղումներ, նվազագույն ջերմաստիճան, միջին ջերմաստիճաններ և այլն), ջեռուցման տևողությունը, էներգակիրների տեսակները, ձեռքբերման և օգտագործման խնդիրները, ծախսերը(հասանելի ռեսուրսներից, սեփական հարցումներ կատարելով)։
2. Քննարկվում են էներգիայի տեսակների լավ և վատ կողմերը, մասնավորապես բնապահպանական տեսանկյունից (ծանոթություն կլիմայի փոփոխության հիմնախնդրի, ջերմոցային էֆֆեկտի հետ)։
3. Ապա մանրամասն ուսումնասիրվում է ֆիզիկայի այն թեմաները, որոնք կապված են էներգիայի հետ (աշխատանք, հզորություն, ներքին էներգիա, ջերմափոխանակություն, ՕԳԳ և այլն)։
4. Սովորողները ստանում եմ առաջադրանք՝ գտնելու ծախսերի կրճատման հնարավոր եղանակներ ևվերլուծել դրանք (դժվարանալու դեպքում կարող են ստանալ հուշում՝ ուշադրություն դարձնել նյութերի տեսակարար ջերմունակությանը, տան օգտագործվող մակերեսին և ծավալին, սարքերի ՕԳԳ-ին և այլն)։
5. Ուսումնասիրվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության տեսակները, աշխարհումառկա լուծումները (այլընտրանքային էներգիա, ջերմամեկուսացում, էներգախնայող սարքեր, վարքագիծ), քննարկվում է դրանց կիրառելիությունը ՀՀ-ում և մասնավորապես աշակերտական խմբի համայնքներում։ Սովորողներին ներկայացնում եմ էներգետիկ աուդիտի հիմունքները և կիրառվող սարքերի տեսակները։ (Այս կետն իրականացվում է ոլորտի հրավիրյալ մասնագետի կյոր սեղան, քննարկումների, ճամփորդությունների միջոցով):
Տեսական նյութը յուրացնելուց հետո իրականացվում ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներիաշխատանքը ցուցադրող փորձեր, ապա որևէ տարածքի էներգետիկ աուդիտ։Արդյունքների վերլուծությունից հետո մշակվում է գործողությունների պլան, որը ներկայացվում է ծրագրի հանձնաժողովին կամ այլ ֆինանսավորողների, հաջողության դեպքում իրականացվում է էներգախնայողության միջոցառումներ և արդյունքների համեմատում։ Զուգահեռաբար պատրաստվում է նախագծում քննարկվող կարևոր թեմաների վերաբերյալ բուկլետի պատրաստման աշխատանքներ, որի միջոցով զարգացվում են սովորողների ՏՏ հմտություններն ու ստեղծագործելու կարողություններն ու հմտությունները։
Նախագծում ներառվում է նաև կլոր սեղան քննարկում ոլորտի մասնագետի հետ և եռօրյա ճամփորդություն դեպի Լոռու մարզ (այցելություններ մարզում գտնվող և մշակված երթուղիով անցնող ՀԷԿ, ՋԵԿ, քամու և հողմային էլեկտրոկայաններ վերականգնվող էներգիայի տեսակներ՝ արևային վահանակների կայան):
Նախագծի իրականացման մեթոդներ.
Վերջնարդյունք. Ծրագրի արդյունքներից կարող են լինել բուկլետի տպագրությունը և բաժանումը թիրախային համայնքներում։