22 May
22May

Լույսի Միջազգային օր CANDLE SRI-ում

Հրավերի մասնակցության նախագիծ․  

Իրականացման օրը՝ հունիսի 9 /09․06․2023/ 

Վայրը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ /Ք․ Երևան, Ավան, Աճառյան 31/;

Մեկնում ՝    09․06 ժամը 09։30 /Մայր դպրոցի բակից/;

Վերադարձ՝ 09․06 ժամը 16։00 /Մայր դպրոցի բակ/;

Պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Գոհար Իսկանդարյան;

Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ:

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը սիրով հրավիրում է կրթահամալիրի սովորողներին միասին տոնելու ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ, որը ավանդաբար տեղի է ունենում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում՝ հունիսի 9-ին, ժամը 10:00-16:00-ը:

Ընդունելով «ՔԵՆԴԼ» ինստիտուտի հրավերը հունիսի 9-ին կրթահամալիրի մի խումբ սովորողներ մեկնելու են CANDLE SRI, որտեղ կարող են գիտական շրջայց կատարել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի լաբորատորիաներում և փորձարարական կայաններում:

Նպատակը՝

Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սովորողները ականատես կլինեն տարբեր գիտահանրամատչելի փորձերի, կծանոթանան ինստիտուտի գործունեությանը, պատմությանը և պարզապես մի փոքր կընկղմվեն գիտության զարմանահրաշ աշխարհ:

Լույսի միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային նախաձեռնություն է, որի շրջանակներում «ՔԵՆԴԼ»-ը հանդիսանում է Հայաստանի ազգային հանգույց։ Լույսի միջազգային օրը բարձրացնում է համաշխարհային իրազեկությունը գիտության և տեխնոլոգիաների կարևորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, կայուն զարգացումը, կլիման և առողջապահությունը: 

Ի գիտություն.

Լույսի միջազգային օրը մայիսի 16-ն է: Այն համաշխարհային տոն է, որը նշվում է ամեն տարի նույն օրը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես հաստատված ամսաթիվը հաստատուն է և տարեցտարի չի փոխվում և կոչված է նշելու լույսի կարևորությունը մեր կյանքի տարբեր ասպեկտներում, ներառյալ գիտությունը, մշակույթը և կայուն զարգացումը:
Օրը ծառայում է որպես հարթակ՝ բարձրացնելու իրազեկությունը լույսի և թեթև տեխնոլոգիաների կարևոր դերի մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, հաղորդակցությունը, արվեստը և էներգետիկան: Սա գիտության, լուսավորության և կրթության զարգացման կարևոր ամսաթիվ է: 1960 թվականի մայիսի 16-ին առաջին անգամ տեղի ունեցավ լազերի ցուցադրումը, որը ներկայացնում էր ֆիզիկոս և ինժեներ Թ. Մայմանը:

Մարդիկ հազվադեպ են մտածում այդ մասին, բայց լույսը կարևոր դեր է խաղում բոլոր կենդանի էակների կյանքում: Հիմնարար մակարդակում լույսը կյանքի աղբյուր է (ֆոտոսինթեզ):

Ակնկալվող արդյունք՝

  • սովորողների տպավորությունների ներկայացում, պատումներ ուսումնական բլոգում;
  • ֆոտոշարերի կամ տեսանյութերի հրապարակում: 


Մասնակիցներ՝ 

1․ Ռազմիկ Մկրտումյան 8-7    / Միջին դպրոց/ 

2․ Էրիկ Մելքոնյան 8-7              / Միջին դպրոց/ 

3․ Սանահին Բիգլարյան 7-4   / Միջին դպրոց/

4․ Էդմոն Սահակյան 7-2         / Միջին դպրոց/ 

5․ Գագիկ Ղազարյան 7-2       / Միջին դպրոց/ 

6․ Եվա Մովսիսյան 7-5           / Միջին դպրոց/ 

7․ Հասմիկ Մելքոնյան 6-8     / Միջին դպրոց/ 

8․ Սաթինե  Հարությունյան 7-8 / Միջին դպրոց/ 

9․ Կամիլա Բաբաջանյան 7-8    / Միջին դպրոց/ 

10․ Սարգիս Շահինյան 11      /Ավագ դպրոց/ 

11․ Անի Ապրոյան 11                /Ավագ դպրոց/ 

12․ Հրայր Հովսեփյան 11       /Ավագ դպրոց/ 

13․ Էլիզա Այվազյան 11           /Ավագ դպրոց/ 

14․ Լիլիթ Մինասյան 11         /Ավագ դպրոց/ 

15․Նարեկ Հակոբյան 11        /Ավագ դպրոց/ 

16․ Հայկ Ղազարյան 11         /Ավագ դպրոց/ 

17․ Տիգրան Շահվերդյան 11  /Ավագ դպրոց/ 

18․ Վահե Քոսակյան 11        /Ավագ դպրոց/ 

19․ Վահագ Փանոսյան 11    /Ավագ դպրոց/ 

20․ Տիգրան Հարությունյան 11 /Ավագ դպրոց/

Comments
* The email will not be published on the website.