Հունիսի 5-ի՝ շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա նվիրված, Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների հետ կազմակերպած քննարկման շրջանակներում ևս մեկ անգամ անդրադարձ կատարեցինք կորոնավիրուսի, որպես բնության կողմից մեզ ուղարկված հաղորդագրությանը, իսկ վերջում անցկացրեցինք օրվան նվիրված (kahoot-ով կազմված) խաղ-մրցույթ՝
Այս յուրօրինակ ուղերձն ամբողջ մարդկությանը՝ COVID–19 պանդեմիան, ևս մեկ տագնապի ազդանշան է Երկիր մոլորակի բնակչությանը, որտեղ հստակ մատնանշվում է, որ վնասելով բնությունը մենք ոչնչացնում ենք այն համակարգը, որն աջակցում է մարդու կյանքին, դրանով իսկ խոչընդոտելով սեփական գոյատևմանը: Մարդկային գործունեության արդյունքում աննախադեպ կրճատվել են բուսական և կենադանական աշխարհի կենսաբազմազանությունը, այն հիմքը, որն աջակցում է հողի և ջրի տակ գոյություն ուեցող կյանքը: Այն ազդում է մարդու առողջության բոլոր ասպեկտների վրա՝ ապահովելով մաքուր օդ և ջուր, սնունդ, գիտական գիտելիքներ և նոր աղբյուրներ բժշկության համար, դիմադրելու բնական հիվանդություններին և մեղմելու կլիմայական փոփոխության հետևանքները: Այս ցանցի մեկ տարրը փոխելը կամ ջնջելն ազդում է ողջ կյանքի էկոհամակարգի վրա և կարող է հանգեցնել բացասական հետևանքների:
Միջին հաշվով յուրաքանչյուր չորս ամիսը մեկ մարդկանց մոտ հայտնաբերվում են նոր ինֆեկցիոն հիվանդության ախտանիշներ: Մարդկանց մեջ առաջացող բոլոր վարակիչ հիվանդությունների 75 տոկոսը կենդանական ծագում ունեն, այսինքն՝ կենդանիներից փոխանցվում են մարդկանց: Հետագա բռնկումները կանխելու նպատակով անխրաժեշտ է դադարեցնել վայրի բնության օբյեկտների առևտուրն ու կենդանիների բնակատեղերի ոչնչացումը: Առողջ էկոհամակարգը կպահպանի մեզ հիվանդություններից, քանի որ տեսակների բազմազանությունը կդժվարացնի հիվանդածին միրոօրգանիզմների արագ տարածմանը:
Մենք այլևս չենք կարող վերադառնալ մեր սովորական կյանքին, կարծես ոչինչ չի պատահել: Մենք պետք է վերականգնենք բնությունը ներդաշնակ ապրելով նրա հետ միասին, այլ ոչ թե մարտնչելով ու պայքարելով նրա դեմ: Մենք պետք է կանգնեցնենք կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուտը, քչացնենք մթնոլորտի թունավոր արտանետումների և տիեզերական աղբի թափոնների քանակը, պայքարենք օդի աղտոտվածության և բնության մեջ պլաստիկե արտանետումների դեմ, գտնենք էներգիայի և կյանքի համար անհրաժեշտ այլընտրանքային միջոցներ, այլապես ուշ կլինի:
Անգործությունն ու անուշադրությունը մարդկությանը կբերի փակուղի, չմոռանանք, որ առանց բնության, երկրի վրա կյանքն ուղակի անհնար կլինի: