ՀՈՒԼԻՍ – ՕԳՈՍՏՈՍ
Հուլիսն ամռան ամենաքաղցր ամիսն է: Մենք դեռ կարող ենք լուսաբացը դիմավորել առավոտյան ժամը 3-ին, կամ էլ ընդհանրապես չքնել: Ավելին՝ ամենաքաղցր մրգերն ու հատապտուղները ճաշակել, ճամփորդել, պարել ու զովանալ մեղմ քամուց, լողանալ ու արևահարվել:
Իսկ օգոստոսը դեղնա-նարնջագույնի է: Մեղրի, խնձորի մուրաբայի ու հասած խաղողի՝ կապտա- բորդո գույներից մինչև զմրուխտե կանաչ…
Իսկ ինչ պետք է հասցնենք անել ամռան ընթացքում…
Հուլիս - օգոստոսի անելիքներ.
Մասնակցություն Մուտք ճամբարին (բնագիտական լաբորատորիաներում փորձերի անցկացում Միջին դպրոցի մուտքի ճամբարականների համար):
Մասնակցություն մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքներին հուլիս- օգոստոս:
Հանրահաշիվ, երկրաչափություն-7 (ծրագրի լրամշակում, աշխատանքն ընթացքի մեջ է):
Ճամփորդության կազմակերպում օգոստոսին՝ «Աստղաթափ կամ աստղային ամառ» նախագիծ. (այց Վ. Համբարձումյնի անվ. Բյուրականի աստղադիտարան և ամռան գլխավոր աստղաթափի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, դիտարկում: Երևույթը կրկնվում է ամեն տարի հուլիս - օգոստոս ամիսներին):
այցի նպատակը՝ Սկսում ենք հետազոտել երկինքը. Գունեղ աստղաթափ Հայաստանի երկնքում (Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում 2020թ օգոստոսին կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի):
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ և բնագիտության դասավանդողներ: