Առցանց-ֆիզիկական միջավայրի համակցում .
Մասնակիցները՝ Միջին դպրոցի բնագիտության դասավանդողներ, 7-րդ և 8-րդ դասարանների սովորողներ և«Մուտք կրթահամալիր»-ի ճամբարականներ.
Ծրագրի նպատակ՝
- 10.00-12.00 — Աշխատանք ֆիզիկական միջավայրում.
- Նախապատրաստում ամառային դպրոցի.
- Ֆիզիկական միջվայրում սովորողների փոքր խմբի հետ ֆիզիկայի և մյուս բնագիտական լաբորատորիաների մաքրում, վերադասավորում, բույսերի խնամք,
- Հանդիպումներ ֆիզիկայի լաբորատորիայում միջին դպրոցի սովորողների և«Մուտք կրթահամալիր» ճամբարականների հետ.
- Ֆիզիկայի և բնագիտական մյուս լաբորատորիաներում Միջին դպրոցի սովորողների և «Մուտք կրթահամալիր» ճամբարականների մասնակցությամբ հետաքրքրաշարժ փորձերի իրականացում և քննարկում:
- Կամավորական աշխատանքների մասնակցություն Միջին դպրոցի բարեկարգման և վերանորոգման աշխատանքներին.
- Բնագիտական լաբորատորիաների և պարտիզապուրակային բույսերի խնամքի հերթապահություն.
Հունիսյան- առցանց ճամբարի այս օրերին էլ անգամ, նույնիսկ արտակարգ իրավիճակի ստեղծված պայմաններում էլ կրթահամալիրում տիրում է կարգապահ աշխուժություն: Դասավանդողների և սովորողների փոքրիկ խմբերն իրականացնում են ուսումնական չորրորդ շրջանի իրենց նախագծային աշխատանքները ֆիզիկական միջավայրում, իհարկե, պահպանելով անվտանգության և սոցիալական համակեցության կանոնները: