Ընտրության խումբ՝ Ֆիզիկա-աստղագիտություն.
1. Հայ անվանի աստղագետներ: Ուսումնասիրել և ներկայացնել հայտնի աստղագետների կյանքն ու գործունեությունը: Տեղեկություններ հավաքել գիտության և տեխնիկայի բնագավառում նրանց կատարած ներդրումների մասին:
Աստղագիտության ակունքները Հայաստանում: Քարահունջի աստղադիտարան: Հայ անվանի աստղագետներ: Վիկտոր Համազասպի Համբարձումյան: Բյուրականի աստղադիտարան: Ներկայացնել տեղեկություններ ժամանակակից աստագիտությունից: Նշանավոր աստղագետներ և նրանց կյանքը: Գալիլեյո Գալիլեյ:
2.Ծանոթանալ աստղադիտակի ստեղծման պատմությանը, ուսումնասիրել և բացատրել աստղադիտակի կառուցվածքը և ներկայացնել տարբեր դիտակների տեսակներ:
Նախագծային աշխատանքների թեման ըստ ընտրության՝
«Տիեզերքը և մարդը»;
«Աստղադիտակ և աստղադիտարան»
3. Օպտիկական աստղադիտակի կառուցվածքի ուսումնասիրում, անհրաժեշտ մասերի՝ բացակայող օկուլյարների հայթայթում և համալրում, էլեկտրական հոսանքին միացնող և աստղադիտակը սնուցող վնասված հաղորդալարի վերանորագում կամ փոխարինում նորով, փնտրում և համալրում; աշնանային երկնքի ուսումնասիրում: (ֆիզիկական միջավայրում, պահպանելով համաճարակային անվտագության կանոնները): Ներկայացնել նյութեր տարբեր տիպի ասղադիտակների մասին՝ ռադիոալիքային՝ Հերունու, Հաբլ տիեզերական աստղադիտակը:
Լրացուցիչ տեղեկություն. Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում։ Առաջին աստղադիտակը կառուցել է Յոհան Լիպերսգեյը 1608 թվականին։ Աստղադիտակի ստեղծումը նույնպես վերագրում են նրա ժամանակակից Զաքարիաս Յանսենին:
Առաջինը, ով ուղղել է դիտակը դեպի երկինք, դարձնելով այն աստղադիտակ, և ստացել է առաջին գիտական տվյալները եղել է Գալիլեո Գալիլեյը: 1609 թվականին նա ստեղծել է իր առաջին դիտակը, երեք անգամյա խոշորացումով։ Նույն տարվա ընթացքում նա կառուցեց ութանգամյա խոշորացմամբ մոտ կես մետր երկարությամբ աստղադիտակ։ Ավելի ուշ, նա կարողացավ կառուցել մոտ մեկ մետրանոց աստղադիտակ, որի օբյեկտիվի տրամագիծը կազմում էր 4,5 սմ, և այս դիտակը ապահովում էր 32-անգամյա խոշորացում։ Դա չափազանց անկատար գործիք էր, այն ուներ բոլոր հնարավոր աբերացիաները, այնուամենայնիվ, նրա օգնությամբ Գալիլեյը կատարեց մի շարք հայտնագործություններ։