Բովանդակությունը՝ «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիր-իրավական կառույց հանրային աուդիտ
Նախագծի ընթացքը՝ մարտ-մայիս ամիսներ, ուսումնասիրման տարիները՝ 2021-2022 թթ
Ուսումնասիրվող փաստաթղթի իրավական հիմք
Անցկացման ժամկետ՝ մարտի 7-ից ապրիլի 29
Համակարգող՝ Միջին դպրոցի նախագծային խումբ՝
Բովանդակությունը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, կրթահամալիր-տնտեսության, կրթահամալիր- իրավական կառույց հանրային աուդիտ
Ուսումնասիրվող փաստաթղթի իրավական հիմք
Անցկացման ժամկետ՝ մարտի 7-ից ապրիլի 29
Ուսումնասիրվող ուղղություն ՝
Աուդիտի* կազմակերպման սկզբունքները՝
*Աուդիտը (հաշվեստուգում) կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթացն է։
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.7-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
1. Սահմանել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը»՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը»` համաձայն հավելված 2-ի:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Էլեկտրոնային դասամատյաններ
2. Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ
3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
4. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
5. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
6. Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
7. Էլեկտրոնային հաստիքացուցակ
8. Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
9. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
10. Ուսուցիչների բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան
11. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
2. Դասալսումների արդյունքների արձանագրություն
13. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
14. Սովորողների շարժի մատյան
(Նախագծի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը` կիրառելով դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը, որտեղ գործածվող փաստաթղթերի մի մասը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ մյուս փաստաթղթերի լրացման արդյունքում մուտքագրված տեղեկույթի հիման վրա: Այդ փաստաթղթերը պահպանվում են թվային ձևով և անհրաժեշտության դեպքում կարող են արտահանվել .PDF ֆորմատով):