24 May
24May

Ամառային ճամբարի մեկնարկ՝

Հանրապետության տոնը բարձունքին: Ճամփորդի ուղեցույց․

Բարձունքի հաղթահարում՝ Տիկնունի ամրոց, Դվինի բուրգ, Ազատի ջրամբար;

Օրը՝ Մայիսի 30

Մեկնում՝ 30․05․2023թ, ժամը՝ 09։00 Սբ. Երրորդություն եկեղեցու բակից;

Ժամանում՝ Նույն օրը, ժամը՝ 19։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ;

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ;

Պատասխանատուներ՝ Գայանե Սարգսյան և Նունե Թեմուրյան 

Նպատակը՝

Նպատակը` պատմական և աշխարհագրական բացահայտումներ, տարածքի ուսումնասիրություն, բարձունքի հաղթահարում և հայրենագիտական քայլարշավ։Հայրենագիտական կանգառները․

  • Տիկնունի ամրոց
  • Դվինի «բուրգ»
  • Ազատի ջրամբար (կարճ և թեթև քայլարշավ)

Ընթացքը`

Նպատակը` պատմական և աշխարհագրական բացահայտումներ, տարածքի ուսումնասիրություն, բարձունքի հաղթահարում և հայրենագիտական քայլարշավ։

Հայրենագիտական կանգառները․

  • Դվին հնավայր
  • Տիկնունի ամրոց
  • Դվինի «բուրգ»
  • Ազատի ջրամբար (կարճ և թեթև քայլարշավ)

Նպատակը` պատմական և աշխարհագրական բացահայտումներ, տարածքի ուսումնասիրություն, բարձունքի հաղթահարում և հայրենագիտական քայլարշավ։Հայրենագիտական կանգառները․

  • Դվին հնավայր
  • Տիկնունի ամրոց
  • Դվինի «բուրգ»
  • Ազատի ջրամբար (կարճ և թեթև քայլարշավ)

Ընթացքը` Բարձունքի հաղթահարումը այս տարի կլինի գեղեցիկ քայլարշավ։ Կայցելենք նաև Տիկնունի ամրոցը, փոքրիկ քայլարշավ է, որտեղից ոչ միայն հրաշալի տեսարաններ են բացվում, այլ նաև այս յուրօրինակ վայրում ստացվում են գեղեցիկ լուսանկարներ։ Նրա հարևանությամբ է խորհրդավոր բլուրը, որն առավել հայտնի է Դվինի «բուրգ» անվամբ։ Իսկ վերջին կանգառը կլինի Ազատի ջրամբարն է, որտեղ սովորողները կխանոթանան ջրամբարի էկոլոգական նշանակությաը, տնտեսական օգտագործման պայմաններին։

  • Տիկնունի ամրոց- Կառուցվել է 4-րդ դարում, օգտագործվել է մինչև 17-րդ դար։ Այն ծառայում էր որպես ամառանոց` պալատական տիկնանց համար։  Տիկնունի ապարանքի շրջակայքում ստեղծվում է Տիկնունյաց անտառը, նրանից հյուսիս Տաճար մայրի անտառը, իսկ դեպի հարավ տնկված կաղնիների անտառը կոչվում է Խոսրովակերտ։ Այժմ, այս անտառների մի մասը մտնում է Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանվող տարածքի մեջ։
  • Դվինի «բուրգ»- Բլրի գրեթե բոլոր լանջահայաց մասերում տեսանելի են պարսպագոտու’ մեծազանգված քարերով շարված, հողե շաղախով ամրացված գետ նախախարիսխի և հում աղյուսե վերնամասի աղճատված մնացոդներ: Հարավ֊արևելյան հատվածում ուրվագծվում են քառանկյուն հատակագծով աշտարակի կիսավեր հիմքեր, հարավ֊ արևմուտքում’ հում աղյուսե միջուկի մեջ միջին չափի գետաքարերով, աստիճանաձև շարված, կորագիծ, գոգավոր կառույցի, հավանաբար, կիսաբոլոր կամ բոլորաձև աշտարակի մնացորդներ։
  • Ազատի ջրամբար (կարճ և թեթև քայլարշավ)- որը առանձնանում էր իր եզակի գեղեցկությամբ, շրջապատված լեռներով և այդ տարածքի բնակիչ՝ Հայկական որորներով։ Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:

Նախապատրաստական աշխատանքներ.

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ տվյալ վայրի մասին

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • հարմարավետ հագուստ
  • անձրևանոց (дождевик)
  • կոշիկներ (փոխնորդ)
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ,
  • ջուր՝ անհատական 1․5լ
  • արևապաշտպան գլխարկ, քսուք
  • առաջին օգնության արկղիկը՝ տրամադրում է Միջին դպրոցը;

Գումարը՝ անձը 2500 դրամ;

Տրանսպորտ՝

Ամփոփում` տեսանյութի և ֆոտոպատումների միջոցով։Մասնակցներ`

1. Այվազյան Լիա 8

2. Ջավադյան Մանե 8 

3. Գալոյան Դավիթ 8 

4. Վաղոյան Հայկ 8 

5. Թումասյան Ալեքսանդր 8 

6. Ներսիսյան Թեդի 8 

7. Պողոսյան Գևորգ 8 

8. Մկրտրյան Արտավազդ 7 

9. Հովհաննիսյան Տիգրան 7 

10 . Կարապտետյան Հենրիկ 7 

11. Մարգարյան Ադրինա 7 

12. Մարգարյան Աննա֊Մարիա 7

13. Լալայան Լիա 7 

14. Սահակյան Տիգրան 7 

15. Սևանցյան Էդուարդ 8

Comments
* The email will not be published on the website.