Այստեղ՝ 7-11-րդ դասարանի հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած սովորողների առաջադրանքները մեկ փաթեթով:
Հեռավար ֆիզիկայի դասընթացի կազմակերպումը.
- սովորողն իր էլեկտրոնային փոստին ստանում է առաջադրանքը (ներկայացվում է կոնկրետ տվյալ դասի թեման, առաջադրանքի հարցերն ու խնդիրները, էլեկտրոնային գրքի էջն ու պարագրաֆը, ներկայացվում են հավելյալ նյութեր համացանցից);
- յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար ունի մեկ շաբաթ ժամանակ(ստացված պատասխանը ստուգվում է, որից հետո ներկայացվում է ճիշտ պատասխանը);
- նախագծի կատարման համար նշավում է ժամկետ, որը կախված է նախագծի բովանդակությունից;
- մեկ ամսվա ընթացքում սովորողը կարող է ստանալ 3-4 ՝ կախված սովորողի արձագանքից, կատարման հաճախականությունից;
- սովորողի առաջարկով կազմվել է տեսակապով հանդիպումների ժամանակացույց, որոնց բովանդակությունը ուղղված է անհասկանալի հարցերի պարզաբանմանը, խնդիրների լուծմանը, գործնական և լաբորատոր աշխատանքերի կատարմանը(նաև վիրտուալ լաբորատորիաների օգնությմաբ);
- յուրաքանչյուր սովորողի հետ անհատական նամակագրական աշխատանք է տարվում:
Աշխատանքային հարթակը.
- Էլեկտրոնային հասցե
- Ուսումնական-աշխատանքային բլոգ;
- Վեբ - պարապմունքներ օնլայն հարթակներում՝
- Հեռավար կրթության հարթակներ՝
- Microsoft Teams; Google Classroom
- Quizizz և Kahoot! ծրագրային հարթակների օգությամբ ուսումնական խաղերի և գիտելիքների մրցաշարերի կամ պարզապես խաչբառերի ստեղծում;
- Թեմատիկ գրավոր աշխատանքներ Google ձևաչափով;
- Վիրտուալ լաբորատորիաներ;
- Գրաֆիկական պլանշետներ;
- Օնլայն գրատախտակ (MIRO;Kleki)
- սլայդներ և
- Microsoft Word (այն երկրներում ապրող սովորողների համար, ովքեր բլոգի խնդիր ունեն):
Teams հարթակով հանդիպումների ժամանակացույց՝
- հինգշաբթի 15:00 – 7-րդ դասարան
- հինգշաբթի 16:00 – 8-րդ դասարան
- երեքշաբթի 15:00 - 9-րդ դասարան
Առաջադրանքների փաթեթներ՝
Ֆիզիկա 7-րդ դասարան
Ֆիզիկա 8-րդ դասարան
Ֆիզիակա 9-րդ դասարան
Ֆիզիկա 10-րդ դասարան
Ֆիզիկա 11-րդ դասարան