22 Oct
22Oct

Հոկտեմբերի 24-30 անհատական աշխատաժամանակ.   

Աշնանային մանկավարժական ճամբար.    

  • “Ուսումնական աշուն” նախագիծ;
  • Հեռավար դասեր;
  • Մատենավարություն, հաշվետվությունների  հրապարակում, գնահատում, կարգի լրամշակում; սովորողների բլոգների ուսումնասիրություն;
  • Սեբաստացու օրերի նախագծերի մշակում;
  • Նոյեմբերի օրացույցային, այլ նախագծերի, ճամփորդական նախագծերի քննարկում, հրապարակում`
  • Բնագիտական, հետազոտական -ճամփորդույթյուն աշնանային Արատես՝ «Արատեսում Պատանի Հետազոտողներն են...»;
  • Թարգմանությունների հրապարակում բնագիտական կայքում:
  • Ֆլեշմոբի համակարգում;

Հոկտեմբերի 24-30՝ 

  • ժամը 09:00-10:00 (Բարեկարգման աշխատանքներ, լաբորատորիաների մաքրում);
  • 10:00-11:00-հավաք մանկավարժական խմբերով՝ գնահատումը Միջին դպրոցում, 
  • 11:00-12:00-աշխատանք փոքր խմբերով՝ մատենավարություն, նախագծեր, հոկտեմբեր ամսվա ամփոփում
  • 12:00-12:30-ընդմիջում
  • 12.30-13.00-ընդհանուր պարապմունք
  • 13.00-ից՝ աշխատանք ըստ մասնախմբերի:

Հոկտեմբերի 24-25՝

Բակային, բարեկարգման աշխատանքներ Միջին դպրոցի բնագիտության լաբորատորիաներում, բնագիտական փորձերի համար անհրաժեշտ հոսանքի առավել ցածր  հաճախականության և լարման՝ 36 վոլտ աղբյուրների, հաղորդալարերի և նոր վարդակների տեղադրում, մաքրում, ձմեռային ռեժիմի նախապատրաստում:

Հոկտեմբերի 26՝ 

11:00-ից՝ Վաղաշենի դպրոցի սովորողների բնագիտական ճամբար Միջին դպրոցում (Բնագիտական, ֆիզիկա, քիմիա փորձերի ներկայացում բնագիտության լաբորատորիաներում);

Հոկտեմբերի 27՝ 

Հետազոտական աշխատանքների ներկայացում, ամփոփում: Վկայագրերի հանձնում:

Հոկտեմբերի 28` Ժամը 11:00; Մասնակցություն ատեստացիայի հաշվետվության  ամփոփման ներկայացում, որպես վերապատրաստող մասնագետ: 

Comments
* The email will not be published on the website.