15 Jan
15Jan

Նախագծի անվանումը՝

«Հարազատ վայրեր, թաղից թաղ, փողոցից փողոց․․․»

Ժամանակահատվածը՝ Հունվարի 16 

Հունվարյան ստուգատեսի շրջանակներում` ազգագրական փառատոն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ:

Նախագծի նկարագրություն․

Ապրում ենք պատմական երկրում, քաղաքում, փողոցում, ու երբեմն չենք գիտակցում և կարևորում դրա նշանակակությունը:

Ազգագրական փառատոնի շրջանակներում առաջարկվող «Տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն․․․», ուղությունը հնարավորություն է տալիս սովորողներին մանրամասն ուսումնասիրել մեր քաղաքի հարազատ վայրերը, քայլելու ծանոթ փողոցներով, թաղամասերով ու բակերով, ուսումնասիրելու դրանց պատմությունն ու ավնդույթները։ Նախագիծը այս շրջանում շատ հարմար է համատեղել նաև մեր բնագիտական ճամբարային ջոկատի մեկ այլ՝  «Ձմեռը և ֆիզիկան»  նախագծի հետ։

16 — հունվար — քայլք Բանգլադեշյան փողցներով

Նպատակը

  • ազգային արժեքների ճանաչում, փոխանցում, տարածում։

Խնդիրներ

  • Երևանյան թաղամասեր, դրանց ծագումը, սովորույթները
  • Երևանյան փողոցներ, նախկին ու նոր անվանումներ,

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևը

  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում


Հաշվետվություն

Հարավ արևմտյան թաղամաս - Բանգլադեշ

Իսկ դու գիտե՞ս ինչու կոչվեց Բանգլադեշ։
Երևանի այս թաղամասի, որտեղ գտնվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Բանգլադեշի ստեղծման և թաղամասի անվան պատմության մասին։

1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։
Մենք արդեն խոսել ենք Դալմայի 4 գյուղերի մասին (Դավթաշեն, Անաստասավան, Սիլիկյան և Հաղթանակ)

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղերը

Զորավար Անդրանիկ (Բ1, Բ2, Բ3, Բ-4)
Նոր Սեբաստիա (Ա1, Ա2, Ա3)
Բ1,Բ2,Բ3,Բ4+Ա1,Ա2,Ա3 անվանում են նաև Հարավ Արևմտյան թաղամաս (ՀԱԹ) կամ Բանգլադեշ:
Մալաթիայի մեջ է մտնում մի թոքր մաս նաև Լուկաշինից: Թթաստան - Տիչինա փողոցի թաղն է:
Բանկի Կռուգ - Տիչինա-Սեբաստիա խաչմերուկ
Նոր Մալաթիա (Մուշ 1,2, Նոյ, Դալմայի այգիներ)
Արարատյան զանգված (Մասիվ), 1-ին և 2-րդ միկրոշրջաններով:
Ախպարաշեն - հին սեփական տներ, հին Սեբաստիա ավանը:
Հաղթանակ - թաղամասը վերանվանվել է 1947 թվականին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակի։ Գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Մինչև 1965 թ. տարածքն ընդգրկված էր Էրեբունի վարչական շրջանի կազմում։
Անկախ Մայլա - գտնվում է Բ2-ի մեջ-Իսակովի պողոտա
Շահումյան - Եռաբլուրի տարածքը:

Իսկ ինչու Բանգլադեշ?

Բանգլադեշ -- մոտ 40 տարի առաջ Կապանում ուժեղ երկրաշարժ եղավ: Տներ փլվեցին: Բազմաթիվ ընտանիքներ անօթևան էին մնացել և նրանց մի մասին տեղափոխել էին Երևան: Ապրում էին կամ հարազատ-բարեկամների մոտ, կամ հանրակացարաններում: Մի քանի ընտանիքներ էլ Մալաթիայում էին: Այդ ժամանակ իշխանությունները արագ-արագ երկու 5 հարկանի բնակելի շենք կառուցեցին աղետյալների համար: Դրանք հիմա էլ Բանգլադեշում կան՝ հին ունիվերսամի դիմաց: Ու մինչ շինարարությունն ընթանում էր, այդ մարդիկ պարբերաբար ոտքով գնում էին այնտեղ՝ տեսնելու, թե աշխատանքներն ինչ փուլում են: Ու հենց որ նրանց փողոցում տեսնում էին՝ ծիծաղելով հարցնում էին. «Հը՞, էլի Բանգլադեշ եք գնու՞մ»: Հիմա ձեզ ասեմ, թե ինչու հատկապես Բանգլադեշ: Բանն այն է, որ այդ նույն օրերին Բանգլադեշը առանձնացել էր Պակիստանից ու անկախություն էր հռչակել: Առավոտից երեկո բոլոր թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը միայն դրա մասին էին խոսում՝ «Բանգլադեշ, Բանգլադեշ…»: Ու այդ անունը մի տեսակ ուրիշ նշանակություն էր ստացել՝ տեղ, որը հեռու է, նոր է ձևավորվում, ճիշտ ու ճիշտ այն երկու շենքերի պես, որ կառուցում էին կապանցիների համար: Ահա այդպես Բանգլադեշ անունը հետզհետե տարածում գտավ՝ դեռ թաղամասը կառուցելուց շատ առաջ:
(տեղեկատվությունը՝ Հովիկ Չախչյանից)




Comments
* The email will not be published on the website.