25 Jan
25Jan

Նախագծի անվանումը՝

«Հարազատ վայրեր, թաղից թաղ, փողոցից փողոց․․․»

Ժամանակահատվածը՝ Հունվարի 26 

Հունվարյան ստուգատեսի շրջանակներում` 

Ձմեռային ազգագրական փառատոն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ:

Նախագծի նկարագրություն․

Ապրում ենք պատմական երկրում, քաղաքում, փողոցում, ու երբեմն չենք գիտակցում և կարևորում դրա նշանակակությունը:

Ազգագրական փառատոնի շրջանակներում առաջարկվող «Տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն․․․», ուղությունը հնարավորություն է տալիս սովորողներին մանրամասն ուսումնասիրել մեր քաղաքի հարազատ վայրերը, քայլելու ծանոթ փողոցներով, թաղամասերով ու բակերով, ուսումնասիրելու դրանց պատմությունն ու ավանդույթները։ Նախագխագծի իրականացման ավարտին նախատեսվում է ձմեռային հետաքրքիր ֆիլմի դիտում։

Նախագիծը այս շրջանում շատ հարմար է համատեղել մեր բնագիտական ճամբարային ջոկատի մեկ այլ՝  «Ձմեռը և ֆիզիկան»  նախագծի հետ։

26 - հունվար - քայլք Բանգլադեշյան փողոցներով

Նպատակը

  • ազգային արժեքների ճանաչում, փոխանցում, տարածում։

Խնդիրներ

  • Երևանյան թաղամասեր, դրանց ծագումը, սովորույթները
  • Երևանյան փողոցներ, նախկին ու նոր անվանումներ,

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևը

  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ,
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Հաշվետվություն



Comments
* The email will not be published on the website.