04 Mar
04Mar

«Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես

Նախագիծ՝ Ինչպես առաջացավ տիեզերքը... 

Բանավեճի թեմա՝  «Գիտություն և կրոն»

(Բանավեճի հիմք՝ Հաշվի առնելով ուսուցման ինտերակտիվ ձևերի ներառումն ու կարևորումը կրթական համակարգում, ինչպես նաև սովորողների սեփական առաջարկն ու ցանկությունը Տիեզերագետների ընտրության խմբի մասնակիցների կողմից Տիեզերքի ծագումը թեմայի շրջանակներում՝ ներկայացնում եմ բանավեճի նախագիծ Միջին և Ավագ դպրոցի սովորողների մասնակցությամբ):

Նախագիծ՝ «Տիեզերքը մենք ենք․․․» 

Պատանի Հետազոտողի Ակումբ (ՊՀԱ) խաղ-վիկտորինա; 

Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»:

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

«Ֆիզիկոս-աստղագետ»  ընտրությամբ գործունություն /Աստղադիտակներ, դրանց դերն ու նշանակությունը։ Պատրաստել փոքրիկ դիտակ ձեռքի տակ եղած պարագաներով/։

Միջառարկայական նախագծեր՝«Նյութի կառուցվածքը: Ագրեգատային վիճակներ»; «Ջերմային երևույթներ»;

Շուրջտարյա նախագծեր ՝ “PhysLab” տնային-ընտանեկան փորձարարական  լաբորատորիաներ.  


Comments
* The email will not be published on the website.