01 Jun
01Jun

Բնագիտական-ճամբարային ճամփորդական նախագիծ՝

«Ճամփորդություն դեպի աստղեր».  Հունիսի 7-8

Այց Բյուրականի աստղադիտարան (Ծանոթացում աստղադիտարանի հետ, հայելային մեծ աստղադիտակ, Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան, հանդիպում աստղադիտարանի գիտաշխատողների հետ, դասախոսություն կրթահամալիրի սովորողների համար, Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ, գիշերային դիտումներ);

Ճամփորդության պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան;

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ);

Ժամանակահատվածը՝ հունիսի 7-8

Մեկնում՝ հունիսի 7, ժամը 11։00 /Մայր դպրոցի բակից/

Ժամանում՝ հունիսի 8, ժամը 14։00 /Մայր դպրոցի բակ/

Երթուղին՝  Երևան—Բյուրական—Օրգով—Բյուրական — Աշտարակ —Երևան;

Մասնակիցներ՝  Մաթեմատիկական և բնագիտական ջոկատների ճամբարականներ;

Գիշերակացը՝ Բյուրականի Աստղադիտարանի հյուրատանը։ 

Նպատակը՝

  • Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում;
  • Աստղադիտակով գիշերային դիտումներ, երկնային մարմինների ուսումնասիրություն, աստղազարդ երկնքի, երկնային մարմինների  ուսումնասիրում՝ մոլորակներ, համաստեղություններ, կողմնորոշվել բաց երկնքում;
  • ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, որպես տարածաշրջանի միջազգային գիտական կենտրոն(տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին);
  • Հանդիպում աստղադիտարանի գիտաշխատողների հետ, աստղագիտական երևույթների մասին հանրամատչելի դասախոսություն, զրույց /տիեզերք, սև խոռոչներ, քվազարներ, գալակտիկաներ թեմայով/;
  • Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան. (ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին);
  • Կիրառական  և գործնական - Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;

Ճամփորդության ընթացքում նախատեսվում է նաև այց Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտարան, զբոսանք Բյուրական գյուղում, շրջայց տեղի տեսարժան վայրեր։

Ծրագիր 

Հունիսի 7․

  • 11:00` մեկնում Մայր դպրոցի բակից, 
  • Կանգառ Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտարանում; այց Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայան;
  • Տեղերի միջնադարյան վանական համալիր /13-րդ դար/;
  • Ժամանում ԲԱ հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիք
  • 16:00` Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան;
  • Զբոսանք Բյուրականի աստղային ավանում; ծանոթացում աստղադիտարանի հետ, հայելային մեծ աստղադիտակ; 
  • 19:00 մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցություն
  • 24։00 գիշերային աստղադիտում։

  Հունիսի 8

  • 08:00` վերկաց, հիգիենա, իրերի հավաքում, նախաճաշ, մեկնում 
  • 10։00՝ Հանդիպում աստղադիտարանի գիտաշխատողների հետ, աստղագիտական երևույթների մասին հանրամատչելի դասախոսություն, զրույց /տիեզերք, սև խոռոչներ, քվազարներ, գալակտիկաներ թեմայով/;
  • Վերադարձ մինչև 14:00 /Մայր դպրոցի բակ/: 

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • բջջային հեռախոս, հեռադիտակ, (լազերային ցուցափայտ)
  • անհատական բրդուճներ, ջուր
  • Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ հարմարավետ տաք հագուստ, անձրևապաշտպան(дождевик), սպորտային կոշիկներ:

Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, կծանոթանան աստղադիտարանի գործունեությանը և աստղադիտակներին, տեսանյութեր,  անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում, ենթակայքում: 

Պատմական ակնարկ: Հայ մեծանուն գիտնական Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Այստեղ պարբերբար կազմակերպվում են ուսումնական դիտումներ, հանդիպումներ աստղադիտարանի գիտաշխատողների հետ, աստղազարդ երկնքի ուսումնասիրում, մոլորակներ, համաստեղություններ, կողմնորոշվել բաց երկնքում և իհարկե մեզ ամենամոտ երկնային հարևան Լուսնի մակերևույթի գիշերային դիտումներ 1մ Շմիդտի աստղադիտակի օգնությամբ:

Վարորդ` Արսեն Գալուլյան (հեռ.` 077 96 16 93)։ Մերսեդես 28 UL 774 (18 նստատեղ):

Վճարող՝ Ծնող (Տրանսպորտ + Հյուրատուն-8000 դրամ) Մասնակիցներ՝  Միջին դպրոցի սովորողներ՝ 7-8-րդ դասարաններ։

Նախագծի համակարգողներ՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան; Էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am  (Հեռ. 099 91 44 77)

Մասնակիցներ՝ 

1. Թադևոսյան Աննա 7-5

2․ Մովսիսյան Եվա 7-5

3․ Սահակյան Էդմոն 7-2

4․ Մաթևոսյան Հասմիկ 6-8

5․ Խանյան Մարիա 7-4

6․ Բեգլարյան Սանահին 7-4

7․ Չարչյան Աշոտ 7-2

8․ Գրիգորյան Նարե 7-5

9․ Խաչատրյան Եվա 7-1

10․ Միրաքյան Դավիթ 8-4

11․ Գալիկյան Հովհաննես 8-6

12․ Սևանցյան Էդուարդ 8-6

13․ Վերմիշյան Առնակ 7-9

14․ Սուքիասյան Վահան 8-7

15․ Պարսիլյան Արեգ 8-2



Comments
* The email will not be published on the website.