Բնագիտական-ուսումնական ճամփորդության նախագիծ.
Ճամփորդության պատասխանատուներ՝ Լիանա Հակոբյան, Նունե Թեմուրյան,
Ճամփորդության օր, ժամ՝ /16.09.2021/; ժամը՝ 18:00 - 22:00
Ճամփորդության վայրը՝ Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)
Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 18:00 Երևան—Բյուրական
Վերադարձ՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 22:00 Բյուրական — Աշտարակ —Երևան
Հայ մեծանուն գիտնական Վ․ Համբարձումյանի ծննդյան օրվա՝ սեպտեմբերի 18 և Հայաստանում աստղագիտության օրվա կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է նաև հանրային միջոցառում՝ «Աստղագիտության օրը Հայաստանում» խորագրով։ Ամբողջ շաբաթ միջոցառումների շրջանակներում կլինի աստղաշատ, իսկ աստղադիտարանի այցելու մեր սովորողները կարող են անվճար այցելել նաև մեծանուն հայ գիտնականի տուն -թանգարան:
Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին. Աշնան սկզբում աստղադիտակով տեսանելի է Մարս մոլորակը (և ոչ միայն աստղադիտակով, նաև անզեն աչքով կարելի է տեսնել այն); Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով; Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։ Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։ Երկնքում կփորձենք զանազանել մոլորակներն ու աստղերը միմյանցից, ինչպես նաև կդիտարկենք որոշ համաստեղություններ:
Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների հետ։
Ուրանն ու Նեպտունը (սառցային հսկաները) Արեգակին կհակադրվեն և աստղադիտակով շատ ավելի տեսանելի կլինեն քիչ ավելի ուշ:
Նպատակը՝
Ճամփորդության երթուղին՝ Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ - Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ կրթահամալիրի մայր դպրոցի բակ:
Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկն է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:
Անհրաժեշտ պարագաներ՝
Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից, կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր, անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:
Վարորդ՝ Ղարագոզյան Մայիս
Մակնիշը՝ Տոյոտա, համարը՝ 002xx21
Հեռախոսահամար՝ 093240238
Վճարող՝ Ծնող (Տրանսպորտ, մոտքավճար-3000դրամ) Մասնակիցներ՝
Մասնակիցներ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ՝6-9-րդ դասարաններ, ծնողներ.
Նախագծի համակարգող՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան
էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am
էլ.հասցե՝ l.hakobyan@mskh.am