25 Aug
25Aug

«Ճամփորդություն դեպի աստղեր». այց Բյուրականի աստղադիտարան (գիշերային դիտումներ).

Բնագիտական-ուսումնական ճամփորդական նախագիծ.

Ճամփորդության պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Անի Ժամհարյան

Ճամփորդության օր, ժամ՝ /09.09.2022/; 

Սեպտեմբերի 9

ժամը՝ 18:00 - 23:00

Սթարմուս Գիտության Ճամբար/ Starmus Science Camp (գիտություն, տեխնոլոգիա և արվեստ) 

Նախատեսվում է նաև այց Սթարմուս գիտության ճամբար (Ազատության հրապարակ): (Բյուրականի աստղադիտարանի գիշերային դիտումներից առաջ կայցելենք նաև Սթարմուս գիտության ճամբար (Ազատության հրապարակ): 

Գիտության 20+ ոլորտի վերջին նորությունները Սթարմուս գիտութայն ճամբարում: Կրթահամալիրի սովորողների այցը Ազատության հրապարակ այս օրերին համաշխարհային ճանաչում ստացած Starmus VI փառատոնի շրջանակներում կազմակերպած այս գիտական ճամբարին լավ հնարավորություն է սովորոներին մոտիկից ծանոթացնելու գիտության 20+ ոլորտի վերջին նորություններին: Այդ օրերին(սեպտեմբերի 8-11-ը ժամը՝ ժամը 17:00-23:00) օպերայի հարակից տարածքը  վերածվելու է  գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)

Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 18:00  Երևան—Բյուրական

Վերադարձ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, ժամը՝ 23:00 Բյուրական — Աշտարակ —Երևան

Հայ մեծանուն գիտնական Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է ուսումնական դիտումներ, աստղազարդ երկնքի ուսումնասիրում, մոլորակներ, համաստեղություններ, կողմնորոշվել բաց երկնքում և իհարկե մեզ ամենամոտ երկնային հարևան Լուսնի մակերևույթի գիշերային դիտումներ 1մ Շմիդտի աստղադիտակի օգնությամբ:

Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին. Աշնան սկզբում աստղադիտակով տեսանելի է Մարս մոլորակը (և ոչ միայն աստղադիտակով, նաև անզեն աչքով կարելի է տեսնել այն);  Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով; Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։ Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։ Երկնքում կփորձենք զանազանել մոլորակներն ու աստղերը միմյանցից, ինչպես նաև կդիտարկենք որոշ համաստեղություններ:Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է  բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների  հետ։ Ուրանն ու Նեպտունը (սառցային հսկաները) Արեգակին կհակադրվեն և աստղադիտակով շատ ավելի տեսանելի կլինեն քիչ ավելի ուշ:

Նպատակը՝

  • Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում;
  • Ծանոթացում գիտության 20+ ոլորտի վերջին նորություններին;
  • Աստղադիտակով գիշերային դիտումներ, երկնայինմարմինների ուսումնասիրություն;
  • ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը,  որպես միջազգային  գիտական կենտրոններից մեկը (տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին);
  • Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան. (ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին);
  • Կիրառական  և գործնական - Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;
  • Ընտանեկան դպրոցների ներառումը բնագիտական  ուսումնաիրություններին և այս ձևաչափի  ուսումնական-ճամփորդական նախագծերում:

Ճամփորդության երթուղին՝ Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ - Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ: 

Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • լուսանկարչական սարքեր
  • ախտահանիչ միջոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր
  • Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ տաք հագուստ,  գլխարկ:

Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ, նոր գիտելիքներ աստղագիտությունից,  կծանոթանան գիտության 20+ ոլորտի վերջին նորություններին, տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր,  անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:

Վարորդ` Հովիկ Քիշմիրյան (հեռ.` 077 57 76 83)։ Մերսեդես 60 LD 077 (20 նստատեղ):

Վճարող՝ Ծնող (Տրանսպորտ + մուտքավճար-3000 դրամ) Մասնակիցներ՝  Միջին դպրոցի սովորողներ՝ 7-8-րդ դասարաններ, ծնողներ.  

Նախագծի համակարգող՝ Նունե Թեմուրյան, 
էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am   

(Հեռ. 099 91 44 77)

Մասնակիցներ՝ 

1. Արեն Ղազարյան 7-3

2. Ելենա Կարապետյան 7-3

3. Ավետ Դիլանյան 7-3

4. Դավիթ Միրաքյան 8-4

5. Ալլա Առաքելյան 7-3

6. Մերի Ներսիսյան 7-3

7. Արփի Խալաթյան 6-6

8. Կատրին Ստեփանյան 6-5

9. Վաչե Վելիցյան 6-5

10. Լուսինե Աղաբաբյան 6-5

11. Էլին Ավդալյան 6-5

12. Աիդա Աղագուլյան 6-6

13. Միլենա Կարապետյան 6-6

14. Դավիթ Սարգսյան 8-4

15. Արամ Մաղաքյան 8-4

16. Արեգ Պարսիլյան 8-2

17. Մարկ Վարդանյան 6-5

18. Ալեքս Գևորգյան 6-6

19. Մարկ Վարդանյան 6-4 



Comments
* The email will not be published on the website.