Հայրենագիտական, բնագիտական ճամփորդություն Տավուշում.՝
«Երեխաների իրավունքների պաշտպանության օրը հայրենի բարձունքներում»:
Ճամփորդության պատասխանատուներ՝
Գայանե Սարգսյան, Նունե Թեմուրյան
Ժամկետը` հունիսի 1,2,3
Մեկնումը՝ 10:00, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի;
Վերդարձ՝ Երևան՝ Մայր դպրոցի բակ 18:00:
Երթուղի՝
- գնում ենք՝ Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան
- գալիս ենք՝ Իջևան-Աղավնավանք-Ճամբարակ-Սևան-Երևան:
Նպատակը
- Հայրենագիտական բացահայտումներ,
- Բնագիտական- ճանաչողական քայլարշավներ;
- Դիլիջանի Թումո կենտրոն այցի նպատակը՝
ՏՏ ժամանակակից կենտրոնների կարևորությունն ինֆորմացիոնտեխնոլոգիական դարաշրջանում ապրող զարգացող սերնդի կրթական ուղու զարգացման և դաստիրակման գործում: Բացի տեխնոլոգիաներից, այն դիզայնին ու արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ և ժամանակակից կենտրոն է, որտեղ անվճար կրթություն են ստանում 12-18 տարեկան Տավուշի, Գեղարքունիքի մարզերի հարյուրավոր պատանիներ, որոնց մի
մասը կենտրոն է հաճախում հեռավոր գյուղերից՝ հնարավորություն ստանալով ուսումնասիրել ու հմտանալ կրթական-տեխնոլոգիական ծրագրերիի 10 ուղղություններում: - Այցը կնպաստի և յուրահատուկ շփում կապահովի սովորողներին մարզում իրենց հասակակիցների հետաքրքրություններին, առօրյային ծանոթանալու համար:
- բնապահպանական-էկոլոգիական խնդիրներ;
- Գետի շրջակա տարածքի մաքրություն
Ճամփորդության հայրենագիտությունն` ըստ օրերի
- Իջևան
- Մակարավանք
- Աղջկաբերդ
- Գետիկի հովիտ
- Գոշավանք
- Դիլիջան
- Սևանա լիճ
Օր առաջին.
Օր երկրորդ.
Օր երրորդ.
- Քայլարշավ Աղավնավանք
- Գետիկի հովիտ , Գետիկի ծնունդը Աղստևից, մաքրություն;
- Վերադարձին կանգառ, լող Սևանում։
Ծանուցում. Աղջկա բերդ բարձրանում ենք Դիլիջան-Իջևան ճանապարհից, Հովք գյուղից դեպի Իջևան մոտ 3 կմ մայրուղով առաջ ենք գնում և այնտեղից նոր սկսում ենք քայլել Աղջկա բերդ, մինչ այնտեղ 4կմ է մի ուղղությունը։ Հետո մեքենայով Իջևանի դեդրոպարկ, քայլք այգու մուտքից:
Մասնակցին անհրաժեշտ է՝
- անձնական դեղարկղիկ;
- արշավային ուսապարկ;
- երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ;
- անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց(дождежик);
- թերմոս կամ ջրաման;
- առաջին օրվա բրդուճային ուտելիք;
- անհատական հիգիենայի պարագաներ;
- պահպանել հակահամաճարակային անվտանգության միջոցները, չունենալ մարմնի բարձր ջերմաստիճան, որևէ հիվանդության ախտանշաններ;
- աղբի տոպրակ, ձեռնոցներ:
Նախահաշիվ՝
- Փոխադրամիջոց՝ 100000 (Կրթահամալիրի մասնակի աջակցությամբ);
- Գիշերակաց հյուրատանը – 6000 դրամ անձը՝ 2 գիշեր
- Սնունդ ՝ 3000 դրամ
- ճամփորդության վճարը մեկ անձի համար՝ 14.000 դրամ;
Տրանսպորտ՝ Sprinter 60 LD 077, վարորդ՝ Վահան Վարդանյան, (հեռ.` 094 16 51 41)
Պատասխանատուներ՝ Գայանե Սարգսյան, Նունե Թեմուրյան (099 91 44 77);
Հարցերի դեպքում կարող եք գրել իմ էլ. հասցեին՝ N.Temuryan@mskh.am
Մասնակիցներ՝
Միջին դպրոց, 8-րդ դասարանի սովորողներ...
Գոռ Մնացականյան 8-5
Նատալի Նահապետյան 8-4
Տիգրան Գրիգորյան 8-5
Արփինե Խաչատրյան 8-4
Արման Գրիգորյան 8-4
Ալեն Խառատյան 8-4
Անի Աթոյան 8-4
Խաչատրյան Ֆելիքս 8-4
Տիգրան Գրիգորյան 8-5
Ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ:
Լրացուցիչ տեղեկություններ.
Մակարավանք
Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է Տավուշի մարզում։ Գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտին: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է:
Գոշավանք
Շրջապատված անտառապատ լեռներով՝ Գոշավանք վանական համալիրը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքում: 13-րդ դ․ հայ ճարտարապետության այս մարգարիտը եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Հարկ է նշել, որ վանական համալիրի կառույցները համահունչ են տեղի շքեղ բնության հետ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՇԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ
- Հետաքրքիր մի ավանդություն կա հյուսված «Գոշ» անվան հետ կապված․ ըստ այս լեգենդի Մխիթար Գոշը երազում տեսնում է Աստծուն, ով զգուշացնում է, որ յոթ տարի շարունակ պտղատու տարիներ են սպասվում, սակայն պտղաբերությանը հաջորդելու է երկարատև երաշտ: Տերը հորդորում է Գոշին, որ վանքերում կառուցեն ամբարներ և ծայրից ծայր լցնեն պահեստները հացահատիկով: Երաշտի սկսելուն պես Մխիթար Գոշը վերցրնում է մի մեծ զամբյուղ` «գուշ», լցնում է այն հացահատիկով, բաժանում մարդկանց և սովից փրկում նրանց: Ահա վարկածներից մեկը, թե ինչու հայ մեծ առակագիրը, հոգևորականը, հասարակական գործիչը ստացավ Գոշ անունը։
- Սկզբնապես վանքը անվանվել է Նոր Գետիկ, սակայն Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։
- Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս քարագործ-վարպետի կողմից 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել: