09 May
09May

 Մայիսյան 15-րդ հավաքն  անցավ վերջին ամիսներին բնորոշ առանձնահատուկ ձևով և  իրականացվեց արդեն սովորական դարձած առցանց հարթակում: Արտակարգ պայմանները որևէ խոչընդոտ չհանդիսացան ստեղծված իրավիճակում  մայիսյան հավաքի նախագծեր-ի բնականոն  գործունեության ապահովման համար: Ընդհակառակը, նկատվում էր սովորողների մասնակցության մեծ ակտիվություն և արագ ու օպերատիվ արձագանք ցանկացած թեմայի և բաց դասերին ծավալվող քննարկումների շուրջ: 

Ներկայացված նախագծեր՝

Մայիսյան հավաք-ի հենց առաջին օրերից, միջառարկայական  նախագիծ՝  «Ես կարողանում եմ ... » -ի շրջանակներում մեծ ակտիվություն է նկատվել հատկապես 7-5 րդ դասարանի սովորողների մոտ:

Օգտագործելով նոր գործիքներ,  մասնավորապես՝ Kahoot!, Quizizz, LearningApps ծրագրային հավելվածները, մասնակիցները կազմում են թեստային  հարցաշարեր, վիկտորինաներ կամ խաչբառեր, անցկացնում են  ուսումնական խաղեր կամ կազմակերպում են գիտելիքների մրցաշար: 

Ներկայացնում եմ սովորողների կատարած աշխատանքները՝

Նանե ժամհարյան  7-5 

Տիգրան Գրիգորյան 7-5

Անահիտ Վերմիշյան 7-5

Մարկ Հովհաննիսյան 7-5

Գոհարինե Ազնաուրյան 7-5

Մարիա Ազնաուրյան  7-5

Արման Գևորգյան 7-5

Դավիթ Սողոմոնյան 7-5

Գոռ Մնացականյան 7-5

8-րդ դասարան

Լուիզա Արտենյան 8-5

Վահե Մուսայելյան 8-4

Մուշեղ Տաշչյան 8

Միլենա Դանիելյան 8


Նշեմ որ մայիսյան հավաքի նախագծերին մասնակցում էին նաև մեր հեռավար ուսուցման սովորողները, ինչպես տեսադասերի, այնպես էլ  բաց դասերի առցանց քննարկումների միջոցով:

Մանե Հովհաննիսյան 7՝   Չինաստան, Շանհայ:

Բաց դաս՝ 1. Գիտելիքների մրցաշար;

                    2. «Օդագնացություն»

1.Կազմակերպվել է գիտելիքների մրցաշար՝ մասնակիցները գրանցվեցին Kahoot!-ով պատրաստված ծրագրային հարթակին և պատասխանեցին ֆիզիկա առարկայի տարբեր թեմաներից (իրենց անցած) կազմված թեստային հարցերին, վիկտորինաներին և խաչբառերին:

https://web.microsoftstream.com/video/ddd44345-02e1-4ba2-a17e-5566f2cac286 

 2. «Օդագնացություն»: Ներկայացվեցին օդագնացություն թեմայով պատրաստված նյութերի պրեզենտացիաներ և ծավալվեց բաց քննարկում առաջացող հարցերի շուրջ:

 Այս շաբաթվա ընթացքում սովորողները մասնակցեցին նաև բնագիտական առցանց կլոր սեղանի քննարկմանը՝

Հինգշաբթի, 07.05., ժամը 11:00-Բնագիտությունը ընտանիքում, Անուշ Ասատրյան և ընկերներ (հանդիպման հղումը)

https://web.microsoftstream.com/video/4068ac6c-884e-410a-8e49-ba0b43921f46

Մանակցեցինք նաև՝

Մայիսյան հավաքի կրթահամալիրային առցանց մի շարք քննարկումների, 

որը տեղի ունեցավ մայիսի 5-ին, ժամը 15:00-ին:

Քննարկված թեմաները և ներկայացված ծրագիրը՝

Թվային տեխնոլոգիաները համավարակից առաջ և հետո:

Ընտանեկան թվային նախագիծեր։  

Վտանգները համացանցում և կիբեռանվտանգությունը:   


 



Comments
* The email will not be published on the website.