Նախագծի մասնակիցներ՝ 7, 8 -րդ դասարաններ
Նախագծի տևողությունը՝ Ապրիլի 27- մայիսի 1; ամփոփումը՝ մայիսի 4-9:
Բովանդակություն.
Ներկայացվելիք նախագծերը՝
Միջառարկայական նախագիծ՝ «Ես կարողանում եմ ... »
«Ֆիզիկա» առարկայի ընթացիկ բաժնից թեմատիկ թեստերի, հարցումների, ուսումնական խաղերի և գիտելիքների մրցաշարերի կամ պարզապես խաչբառերի ստեղծում` Quizizz և Kahoot! ծրագրային հարթակների օգնությամբ: (Նոր տեխնոլոգիական գործիքների կիրառումը և ակտիվ ներառումն առարկայական ծրագրերի ուսուցման գործընթացում):
Ծրագրի նպատակը՝
Աջակցել սովորողներին հաղթահարելու ուսումնական տարեվերջյան դասապրոցեսին (ինքնամեկուսացման և ինքնակրթման ստեղծված իրավիճակում)՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող: Այս ծրագրային հավելվածների օգնությամբ մասնակիցներն ստեղծում են ֆիզիկայի մեր անցնող թեմայից թեստեր, հարցումներ, անցկացնում են ուսումնական խաղեր կամ կազմակերպվում է գիտելիքների մրցաշար: Նախագիծը բաց է և չունի տարիքային սահմանափակում, կարող են մասնակցել նաև ծնողներ և հետաքրքրված անձիք:
Շարունակական բնագիտական նախաագիծ՝
1. Մթնոլորտի մեջ վնասակար արտանետումների փոքրացման հնարավորություն…
1.Մթնոլորտային ճնշման ազդեցությունը մարդու ինքնազգացողության վրա:
2. Օդագնացություն: