25 Apr
25Apr

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան հավաք, մայիսյան աշխատանքներ.

Մայիսյան 16-րդ հավաք, բովանդակային ուղղությունները տե'ս այստեղ: 

Միջառարկայական  նախագիծ՝  «Ես կարողանում եմ ...» 

Կարողությունների տարեվերջյան ստուգատես

Ժամկետը՝ Մայիսի 3-21

«Ֆիզիկա» (բնագիտական առարկաներից և աստղագիտությունից) առարկայի ընթացիկ բաժնից թեմատիկ թեստերի, հարցումների, ուսումնական խաղերի և  գիտելիքների մրցաշարերի  կամ պարզապես խաչբառերի ստեղծում` Quizizz և Kahoot!  ծրագրային հարթակների օգնությամբ: (Նոր տեխնոլոգիական գործիքների կիրառումը և ակտիվ ներառումն առարկայական ծրագրերի ուսուցման գործընթացում): 

Ծրագրի նպատակը՝ Աջակցել սովորողներին հաղթահարելու ուսումնական տարեվերջյան դասապրոցեսին  դարձնելով այն ավելի   հետաքրքիր ու մոտիվացնող: Նշված ծրագրային հավելվածների օգնությամբ մասնակիցներն ստեղծում են  ֆիզիկայի (բնագիտական առարկաներից, աստղագիտությունից) մեր անցած թեմաներից թեստեր, վիկտորինային հարցաշարեր, անցկացնում են ուսումնական խաղեր կամ կազմակերպվում  է գիտելիքների մրցաշար: Նախագիծը բաց է և չունի տարիքային սահմանափակում, կարող են մասնակցել նաև ծնողներ և հետաքրքրված անձիք: Կազմակերպել տարեվերջյան ստուգատես սովորողների միջև անցկացնել կարողությունների ստուգմանը նվիրված մրցաշար,  խաղ-մրցույթ:

Նախագծի ընթացքը և ախատանքի նկարագրությունը՝

Բնագիտական մրցույթ միջին դպրոցի 7-8 դասարանների և ընտրության խմբի սովորողների մասնակցությամբ: Կազմակերպիչ՝ Միջին դպրոցի ութերորդցիներ:

Վայր՝ Միջին դպրոցի լաբորատորիա:

Ժամկետը՝ Մայիսի երկրորդ շաբաթ:

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ;

Նպատակը՝

  • Սովորողների մեջ զարգացնել թիմային աշխատանքի հմտություններ;
  • Մեծացնել հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամաբ;
  • Նոր,  հետաքրքիր փորձերի ցուցադրություն, հարցերի և խնդիրների կազմում ու լուծում,  խաղերի և վիկտորինաների ստեղծում:

Հանդիպում ԵՊՀ Ֆիզիկայյի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արշակ Վարդանյանի հետ: 

«Այնտեղ՝ ներքևում, շատ տեղ կա...»  մասնակիցներ՝ Միջին դպրոցի 8-երորդ դասարանի և Ավագ դպրոցի սովորողներ: Ժամկետը՝ մայիսի 3:

Նախագիծ -  Բնագիտության լաբորատորիաներում Արևելյան դպրոցի սովորողներն են.  Ժամկետը՝ Մայիսյան հավաքի 2-րդ շաբաթ՝ մայիսի 13:

Ճամփորդության նախագիծ - «Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան»: Ժամկետը՝ մայիսի 19:


  • Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր: 

Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումների շրջանակներում: Բաց դասեր՝ «Մաքուր օդ + կանաչ միջավայր»: 

Ճամփորդություն

Հայրենագիտական ճամփորդություն՝  Հեքիաթային Տավուշ
Նախագծի ժամկետը՝ մայիսի
Վայրը՝ Տավուշի մարզ, Վարագավանք, Գոշավանք
Մասնակիցներ՝
դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան և սովորողներ
դասավանդող՝ Նունե Թեմուրյան և սովորողներ
պատասխանատուներ՝ Նունե Թեմուրյան, Հասմիկ Թոփչյան:

Ճամփորդության նպատակը՝ բնագիտական- հայրենագիտական: 

Բնագիտության ֆլեշմոբի տարբեր մակարդակների առաջադրանքների 2020-2021 ժողովածուի կազմում և հանձնում գրադարան:

2020թ. -ի ամենամսյա բնագիտության ֆլեշմոբին հրապարակված  խնդիրների հավաքագրում:
Նպատակ`
սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն ոչ ստանդարտ առաջադրանքների շուրջ, ձեռք բերել հետազոտական կարողություն և փորձեր կատարելու հմտություններ, կատարել համապատասխան եզրակացությաւններ, տարածել շրջապատում՝ ընտանիքում ընկերների մոտ:

Ամենամյա բնագիտական նախագիծ՝ "Բնության բացօթյա լաբորատորիաներ":

Աշխատանք բնագիտության կայքում.

  • Ես հոգատար եմ. Բնագիտության կայքի լավագույն նյութի տպում, տարածում, նոր նյութերի թողարկում: 
  • Հունիսյան ճամբարը զարգացող մանկավարժության ցուցիչ՝ «Ուսումնական ամառ» նախագծեր:
  • Հեռավար ուսուցում՝ տարվա ամփոփում:
Comments
* The email will not be published on the website.