Մասնակցություն միջազգային ծրագրերին /բնագիտական փորձարարական մեթոդների զարգացումը կրթահամալիրում/
Համագործակցային հմտությունների ձևավորումն ու ամրապնդումն այսօր կրթության հիմնական տարրն է, որը երիտասարդներին նախապատրաստում է կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ գործելու: Սա ներդրում է առողջ, պատասխանատու և լավ կազմակերպված աշխատող հասարակության մեջ:
ԲՏՃՄ առարկաների դասավանդման նորարարական-փորձարարական մեթոդների զարգացմանն ուղղված համագործակցային կրթական «Պատանի հետազոտողների ակումբ» միջազգային ծրագրերը կրթահամալիրում տարածման և կրթահամալիրի հեղինակային ծրագրերը, սովորողների կատարած բնագիտական փորձերը Հայաստանում և երկրից դուրս ներկայացնելու, ամենատարբեր հարթակներում կրթահամալիրի սովորողների ներկայանալի մասնակցության համար․
Նախագիծը շարունակական է, միջառարկայական, ներառում է բոլոր կրթական փուլերը, զարգացնում է 21-րդ դարի հմտությունները մասնագիտական համագործակցության ցանցում, ունի զարգացում (մայիսին կրկին նախատեսվում է սովորողների այց Լեհաստանի Վարշավա քաղաքում կայանալիք գիտական պիկնիկին)։
12-րդ միջազգային գիտական ֆորում /Լեհաստան/;
Կրթահամալիրի մի խումբ սովորողների պարբերաբար մասնակցությունը ՊՀԱ-ի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական պիկնիկներին, սեմինար և վեբինար հեռավար հանդիպում-պարապմունքներին ունենալով արդյունավետ քննարկումներ առկա և օնլայն ձևաչափով։
Կրթահամալիրի սովորող Տիգրան Հարությունյանի մասնակցությունը ՊՀԱ միջազգային գիտական պիկնիկին /Վարշավա/;
Բազմապրոֆիլ փորձ-ցուցադրություններ տարբեր դպրոցների, երկրների դասավանդողների, սովորողների կողմից, հանդիպումներն ու մտքերի օգտակար փոխանակումները փորձառություն ձեռք բերելու և գիտելիքները հստակեցնելու հրաշալի տարբերակ է:
չնայած մեր փորձառությանը,տեսանք փորձեր,որոնք մեզ ծանոթ էին, գիտեինք, բայց դիտարկեցինք մի նոր հարթությունից,նոր տեսանկյունից: Եվ,իրոք, սովորեցինք,չնայած մեր ունեցած փորձառությանը:
Տարբեր հարթակներում ներկայացնելով բնագիտական փորձեր, տեսնելով բոլորովին նոր փորձեր և արդեն ծանոթ փորձերի դիտարկումը այլ տեսանկյունից իրոք ուսուցողական (թղթի հետ կապված փորձերի շարք, ծանրության կենտրոն - հավասարակշռության պայման, չօգտագործվող, պարզ իրերի ֆիզիկական, քիմիակն բնույթներ ցուցադրություն, չափումները մեր կյանքում՝ միջառարկայական նախագիծ, քիմիական ծանոթ և անծանոթ փորձերի նորովի ներկայացում և մեկնաբանություն, դինամիկայի պարզագույն փորձերից զարգացում դեպի առավել բարդ թեմաներ՝ աերոդինամիկա, Բեռնուլլի օրենք և այլն), մոտիվացիոն աղբյուր է հանդիսանում, ինչպես նաև միջազգային կրթական լուրջ ծրագրերի մասնակցության և լայն հնարավորություն նոր կապեր հաստատատելու հետագա համագործակցության ու փոխգործակցության համար բազմաթիվ ոլորտով հետաքրքրված հասակակիցների, դասավանդողների, մասնագետների հետ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։
Կրթահամալիր Միջին դպրոցի ՊՀԱ թիմի մասնակցությունը Գիտական Պիկնիկ մրցույթին
Պատանի հետազոտողի ակումբ /ամենամսյա սեմինար և վեբինար հավաքներ Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Ուկրաինա/;
Հզորթիմ #
Աշնանային հավաքը Պատանի Հետազոտողներ Ակումբում Մերի Ներսիսյան 8-5
Բնագիտական ՊՀԱ խաղ-մրցույթ Արատեսի դպրական կենտրոնում
Նպատակը՝ Հետազոտական, փորձարարական մեթոդի օգնությամբ ապագայի հմտությունների զարգացում, քննադատական մտածողություն, վերլուծելու կարողություն, հաղորդակցություն, համագործակցություն, ինքնակրթություն, միջանձնային հարաբերությունների կառուցում, դպրոցական առարկաների միջև գոյություն ունեցող պատնեշների հաղթահարում: (Ծրագիրը միջառարկայական է. մենք կարևորում ենք աշխարհն ամբողջ հարստությամբ ու բազմազանությամբ ուսումնասիրելու նշանակությունը): Ակումբի աշխատանքի հիմքը համագործակցությունն է, հարցեր տալը, դիտելը, վերլուծել և պատճառային կապերը գտնելը: Այստեղ ամենակարևորը փորձարկելն է, խնդիրները միասին հետազոտելը, որտեղ ամբողջ գործընթացի կենտրոնում սովորողն է: Համագործակցությունը նաև ակումբներում աշխատելու կարևորագույն տարրերից է։ Այն հաստատում է, որ համատեղ փորձեր կատարելը կարող են ավելին անել, քան պարզապես զարգացնել ակումբի անդամների անձնական կարողությունները: Սա հանգեցնում է նրան, որ համայնքը սկսում է ձևավորվել ընդհանուր փորձարկումներն իրականացնելու շուրջ՝ նախ ակումբի անդամներից և հովանավորներից, ապա ծնողներից և դպրոցներից, իսկ հետո նաև տեղական իշխանություններից և կրթական հաստատություններից:
Դուք ուշադի՞ր դիտորդ եք: Ինչպե՞ս խրախուսել սովորողներին (ոչ միայն) փորձարկել: Ինչու՞ է կարևոր փորձարկելը: Ի՞նչ դեր է խաղում աշխարհի նկատմամբ իրական, գիտակցված հայացքը, և ոչ թե պարզապես դրա անհաղորդ, անուշադիր հայացքը: Ի՞նչ դեր են կատարում դիտումները փորձեր կատարելիս, և ինչպե՞ս կարող ենք խրախուսել երեխաներին հնարավորինս գիտակից դիտումներ կատարելու համար: Այս և այլ հարցերի մասին քննարկում ենք նաև առանձին սեմինար-հանդիպումների, օնլայն վեբինար և առկա պարապմունքների ընթացքում։
Գիտական խաղ-մրցույթ (շուրջտարյա նախագիծ)
Համագործակցություն Լեհաստանի Կոպեռնիկ գիտական կենտրոնի հետ
Համագործակցություն կրտսեր դպրոցների սովորողների հետ
Ես հետազոտող եմ...(ճամբարային, սովորող-սովորեցնող նախագիծ)
Ներկայացնում են պատանի հետազոտողները
Կոպերնիկոս գիտական կենտրոն/ տաղավարներ
Մեր փորձերը միջազգային գիտական պիկնիկին
Հայաստանի մասնակիցները պատմում են պիկնիկի մասին
Ֆորումի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար մեր պատվիրակությունը ստացավ բնագիտական լաբորատոր սարքերի և չափիչ գործիքների փաթեթ կրթահամալիրի լաբորատորիաների համար։ https://www.kopernik.org.pl/։