21 Jan
21Jan

Նախագիծ՝ Աստղադիտում կրթահամալիրի տանիքից․

«Մոլորակների մեծ շքերթ» - Հունվարի 21-ին ժամը 18։30;

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տանիք

Համագործակցային նախագիծ՝ Միջին / Ավագ դպրոցներ

Սովորող-սովորեցնող նախագիծ՝ Դավիթ Միրաքյան 

(Աստղադիտակի կիրառումը գործնականում, սեմինար պարապմունք մոլորակներ թեմայով, ձմեռային երկնքի գիշերային աստղադիտում)։

Կիրառվող գործիքներ և բջջային հավելվածներ - կրթահամալիրի CELESTRON NexStar 8SE աստղադիտակ, SkySafari. Թույլ է տալիս ընդլայնված իրականության ռեժիմով ուսումնասիրել երկնային օբյեկտները երկրագնդի ցանկացած կետից:

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։  2025 թվականի հունվարի 21-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն վեց մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի և Սատուրնի «շքերթը»։  Մարսը, Վեներան, Յուպիտերը, և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 100 տարին մեկ անգամ։  Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025 թվականի հունվարի 21-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսնելի կլինի հունվարի 21-ի նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։

Մասնակցներ՝ ձմեռային ճամբարային ջոկատների և ֆիզիկայի ընտրության խմբի սովորողներ։

Արդյունքը ֆոտոշարում և տեսանյութում։

Տեսանյութ

Comments
* The email will not be published on the website.