29 Oct
29Oct

«Կապույտ կամ երկնագույն լուսին».

Այո, այո.. հենց այսպես է կոչվում լիալուսնի այսպիսի դրսևորումը...

«Երկնագույն լուսինը» երևույթի ընդհանուր անվանումն է։ Այդ ժամանակ լուսինը պահպանում է իր սովորական գույնը, իսկ երկնագույն երանգը միայն դրա օպտիկական էֆեկտն է: Իսկ գիտնականները «երկնագույն լուսին» ասելով՝ նկատի ունեն ամսվա ընթացքում երկրորդ լիալուսինը:

Կապույտ լուսին (անգլ.՝ Blue Moon), աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար։ Հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է միջինը 3 տարին մեկ անգամ։ Տարբեր երկրներում, տարբեր ժամանակ կոչվել է յուրովի։

Անվանման ծագումնաբանությունը. Անվանումը կապված չէ Լուսնի գունավորման հետ, այլ անգլերեն «Once in a Blue Moon» դարձվածքից է։ Այն թարգմանվում է «Մի անգամ կապույտ լուսնի ժամանակ» և հավասարազոր է հայկական «էշի զատկին» արտահայտությանը, նշանակում է անհնարին կամ խիստ հազվագյուտ երևույթ։ 

Մասնակիցներ՝

«Ֆիզիկոս-աստղագետ» ընտրության խումբ, մայր դպրոցի 8-րդ դասրանի սովորողներ և հրավիրված երեխաներ՝ Արցախից:

Հոկտեմբերի 30, այս ուրբաթ, երեկոյան ժամը 19:00;  դիտումներ աստղադիտակով՝ Մայր դպրոցի տանիքից:

Բաց չթողնենք երկնային մարմիններից մեզ ամենամոտ գտնվող Լուսնի  այս հազվագյուտ գեղեցիկ դրսևորումը:


Հավելյալ ինֆորմացիա օգտագործվող աստղադիտակների մասին.

Շարունակելով Celestron– ի դասական նարնջագույն աստղադիտակների ավանդույթը ՝ NexStar 8SE աստղադիտակները այն համատեղել են գերժամանակակից տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են՝ ամբողջությամբ համակարգչային հեռադիտակի կառավարում, վեբ վրա հիմնված ծրագրակազմ, բարելավված StarBright XLT լուսավորություն, հեղափոխական SkyAlign դիրքի տեխնոլոգիա և այլն:

NexStar SE շարքի աստղադիտակի միջոցով իրավիճակն ամբողջովին ձեր ձեռքերում է: Պարզապես ընտրացանկից ընտրեք մի օբյեկտ, և աստղադիտակը կգտնի այն, ինչ փնտրում եք: Շնորհիվ NexStar տեխնոլոգիայի, SE աստղադիտակներն իրենց տվյալների բազայում պահում են ավելի քան 40,000 երկնային օբյեկտներ: Այն ամենը, ինչ պետք է անեք, ընդամենը նայել օկւլյարի  միջով և վայելել երկնային մարմինները այդքան մոտիկից:

NexStar SE շարքի յուրաքանչյուր դիտակ հագեցած է հարմարավետ TheSkyX մոլորակային ծրագրակազմով, որը հարմար է աստղագիտությունն ուսումնասիրելու համար և թույլ է տալիս օգտվողին տպել աստղային քարտեզներ: Բացի դրանից, NexRemote ծրագրակազմը թույլ կտա հեռակառավարել դիտակը ՝ օգտագործելով անհատական համակարգիչ:


Comments
* The email will not be published on the website.