06 Dec
06Dec

Նոր թվային չափիչ գործիքների կիրառումը ֆիզիկայի դասերին մեծացնում է ուսուցման որակը, մոտիվացնում սովորողներին և նրանց հնարավորություն տալիս ֆիզիկան տեսնել գործնականում: Այս գործիքները ոչ միայն հարստացնում են դասավանդման գործընթացը, այլև պատրաստում են աշակերտներին գիտության և տեխնոլոգիաների ապագա մարտահրավերներին:

Տվյալների հավաքագրում և վերլուծություն
Թվային չափիչ գործիքները թույլ են տալիս իրական ժամանակում հավաքել ֆիզիկական տվյալներ, ինչպիսիք են արագությունը՝ այդ թվում նաև քամու արագությունը, աղմուկի ուժգնությունը՝ թույլատրելի սահմանների պահպանումն ու զգուշացումը, լուսավորվածությունը՝ լուսային հոսքի կամ աղբյուրի ճառագայթման պայծառության ուժգնություը, ուժը, ջերմաստիճանը, խոնավությունը և կատարել դրանց վերլուծություն։ Սա խթանում է սովորողի վերլուծական հմտությունները և նրանց օգնում է գործնականում կիրառել տվյալների հետ աշխատանքի մեթոդները:

Ճշգրտության բարձրացում
Թվային չափիչները դասավանդման համար ապահովում են ավելի բարձր ճշգրտություն, ինչը հատկապես կարևոր է փորձարարական ֆիզիկայում: Սա նվազեցնում է սխալները և թույլ է տալիս հասնել ավելի հուսալի արդյունքների:

Ուսումնական գործընթացի բարելավում
Թվային չափիչ գործիքները հնարավորություն են տալիս ավելի հստակ և ճշգրիտ հասկանալ ֆիզիկական երևույթները: Օրինակ՝ թվային սենսորների կամ դինամիկ սիմուլյացիաների կիրառումը օգնում է սովորողին տեսնել գործընթացները, որոնք հնարավոր չէ ցուցադրել իրական կյանքում (օրինակ՝ ալիքների շարժումը կամ մոլեկուլների դինամիկան):

Մոտիվացիայի բարձրացում
Թվային գործիքներն ու տեխնոլոգիաները, ինչպիսիք են VR (վիրտուալ իրականություն) կամ AR (ընդլայնված իրականություն) տեխնոլոգիաները, խթանում են աշակերտների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, դարձնելով ուսուցումը ավելի խաղարկային և ինտերակտիվ:

Ուսումնասիրված գործիքներ՝

1․ Թվային անեմոմետր (հողմաչափ) TETAN01

Անեմոմետրը բարձր ճշգրտության գործիք է ՝ ջերմաստիճանը և օդի արագությունը չափելու համար: Թույլ է տալիս գրանցել չափված պարամետրերի նվազագույն, միջին և առավելագույն արժեքները: Սարքը հագեցած է պահման ռեժիմով և ավտոմատ անջատման գործառույթով ` 10-15 րոպե անգործությունից հետո:

1․ Թվային հողմաչափ (անգլ.՝ digital anemometer)՝ սարք է, որը նախատեսված է քամու արագության և երբեմն նաև ուղղության չափման համար: Այն կիրառվում է ինչպես գիտական նպատակներով, այնպես էլ առօրյա կյանքում՝ տարբեր ոլորտներում: Թվային հողմաչափերը ավելի ճշգրիտ են, հարմարավետ և հեշտ կիրառելի, քան ավանդական մեխանիկական հողմաչափերը:

Թվային հողմաչափի գործառույթները

  1. Քամու արագության չափում
    Հողմաչափի հիմնական գործառույթը քամու արագության չափումն է։ Թվային հողմաչափերը կարող են ապահովել ճշգրիտ տվյալներ, որոնք անհրաժեշտ են ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ մեթեորոլոգիական կանխատեսումների համար:
  2. Քամու ուղղության որոշում
    Ժամանակակից թվային հողմաչափերը կարող են համալրվել սենսորներով, որոնք նաև քամու ուղղությունն են չափում:
  3. Տվյալների պահպանում և փոխանցում
    Թվային հողմաչափերը հաճախ ունեն ներկառուցված հիշողություն կամ կապի համակարգեր (օրինակ՝ Bluetooth կամ Wi-Fi), որոնք թույլ են տալիս տվյալները փոխանցել սմարթֆոնին կամ համակարգչին։
  4. Եզակի գործառույթներ
    Որոշ մոդելներ կարող են չափել նաև օդի ջերմաստիճանը, խոնավությունը և ճնշումը՝ դարձնելով դրանք բազմաֆունկցիոնալ գործիք:
  5. Թվային հողմաչափերի առավելությունները
    • Ճշգրտություն
      Համեմատած մեխանիկական մոդելների հետ, թվային հողմաչափերը ապահովում են ավելի մեծ ճշգրտություն:
    • Տվյալների վերլուծություն
      Հնարավորություն կա հավաքել և պահել տվյալներ երկարաժամկետ հետազոտությունների համար:
    • Կոմպակտություն և հարմարավետություն
      Թվային հողմաչափերը հաճախ ունեն կոմպակտ չափսեր և հեշտ են տեղափոխման համար:
    • Բազմաֆունկցիոնալություն
      Թվային հողմաչափերը կարող են տրամադրել նաև այլ բնապահպանական տվյալներ, ինչպիսիք են ջերմաստիճանը և խոնավությունը:

Թվային հողմաչափի կառուցվածքը

  1. Սենսորներ
    Սովորաբար օգտագործվում են պտտվող թևիկներ կամ ճնշման տարբերության վրա հիմնված սենսորներ՝ քամու արագությունը չափելու համար:
  2. Թվային էկրան
    Թույլ է տալիս օգտվողին անմիջապես տեսնել չափումների արդյունքները:
  3. Տվյալների հավաքման համակարգեր
    Հաճախ ներառում է USB կամ անլար տվյալների փոխանցման հնարավորություններ՝ երկարաժամկետ վերլուծության համար:
  4. Էներգիայի աղբյուր
    Սարքերը հաճախ աշխատում են մարտկոցներով կամ արևային էներգիայով:

Կիրառումը

  1. Մեթեորոլոգիա
    Մեթեորոլոգիական կայաններում թվային հողմաչափերն օգտագործվում են քամու արագության և ուղղության չափման համար, որոնք կարևոր են եղանակային կանխատեսումների և կլիմայի հետազոտության համար:
  2. Ավելի անվտանգ շինարարություն
    Շինարարական տարածքներում քամու արագության տվյալները կարևոր են, որպեսզի կանխեն վթարները բարձր մակարդակներում աշխատելու ժամանակ:
  3. Էներգետիկա
    Օգտագործվում է քամու էներգետիկ կայաններում՝ քամու էներգիայի արդյունավետությունը գնահատելու համար:
  4. Ավիացիա
    Օդանավակայաններում և թռիչքադաշտերում հողմաչափերը չափում են քամու արագությունը և ուղղությունը՝ թռիչքների և վայրէջքների անվտանգությունը ապահովելու համար:
  5. Սպորտ և ժամանց
    Օգտագործվում են զբոսանավերի, փարասեյլինգի կամ այլ սպորտային միջոցառումների ժամանակ՝ քամու պայմանները գնահատելու համար:

2-րդ գործիքը՝

Թվային չափիչ աղմուկի Total Tools TETSL01

Ձայնի մակարդակի թվային հաշվիչը սարք է, որը նախատեսված է 30-ից 130 դբ սահմաններում աղմուկը չափելու համար: Այն կարող է օգտագործվել արդյունաբերական, գրասենյակային և բնակելի տարածքներում՝ աղմուկի միջավայրը գնահատելու համար : Մոդելը հագեցած է լուսային սենսորով, որը թույլ լուսավոր սենյակներում աշխատելիս ավտոմատ կերպով միացնում է ցուցադրիչի լուսավորությունը։

3-րդ գործիք

Թվային լուսաչափ (լյումինոմետր) Total Tools 16543 TETLU01

Լյումինոմետրը (Լյումենը լուսային հոսքի կամ աղբյուրի ճառագայթման պայծառության միավորն է) չափիչ գործիք է, որն օգտագործվում է փակ տարածություններում լուսավորության ուժգնությունը վերահսկելու համար: Այս մոդելն ունի շարժական չափսեր և քաշ, ունի մեծ չափման տիրույթ մինչև 200,000 լյուքս: Հատուկ սենսորը թույլ է տալիս առավելագույն ճշգրտությամբ որոշել լույսի մակարդակը: Բոլոր արդյունքները LCD- ով ցուցադրվում են մեծ քանակությամբ, ինչը մեծապես նպաստում է տվյալների ընթերցմանը:




4-րդ չափիչ սարքը՝ Թվային ջերմաչափ



Comments
* The email will not be published on the website.