Բակային, ակտիվ, շարժական խաղերի մեխանիկան և ֆիզիկայի օրենքների ուսումնասիրումը բացօթյա, ակտիվ ֆիզիկական, զվարճալի խաղերի միջոցով։
Նախագծի իրականացման ժամկետը՝ մայիսի 30, ժամը 09։30։ Վայրը՝ Հարավ-Արևմտյան թաղամաս, Սուրբ երրորդություն եկեղեցու բակ, կինո «Հայաստան»։
Նպատակը՝
- Հետաքրքրություն սերմանել առողջ ապրելակերպի նկատմամբ՝ արագություն, ճարպկություն, տոկունություն, հնարամտություն, ադրենալին և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց;
- Պատանիների բացօթյա խաղերին (ներառյալ ժողովրդական) մասնակցելու հմտությունների խթանում, ֆիզիկական ակտիվության զարգացում, առողջության ամրապնդում բացօթյա խաղերի միջոցով;
- Գտնում ենք ֆիզիկան առօրյայում, բակում ֆիզիկայի օրենքների (մասնավորոպես մեխանիկայի) ուսումնասիրում բակային խաղերում;
- Փորձենք անցկացնել օրն առանց համակարգիչների և բջջային հեռախոսների։
- Զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները խաղերի միջոցով, ստեղծել առողջ, ստեղծագործ հարաբերություններ թիմում:
- Զարգացնել պատանիների ճարպկությունը, համակարգումը, հիշողությունը, երևակայությունը, ստեղծարարությունը և ֆանտազիան:
- Սքեյթբորդինգը ադրենալինի արագացում է և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց: Անվաչմուշկներ, ինքնագլորներ․․․ վարելու հմտությունները․․․ անվտանգություն և հնարավորությունները; Սքեյթբորդինգը ադրենալինի արագացում է և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց: Վերջերս մեր երկրում սքեյթբորդինգը գնալով ավելի մեծ տարածում է գտնում, և այս մարզաձևում գնալով ավելի շատ ուղղություններ են հայտնվում: (Նախագծի շրջանակներում՝ հաճախում Երևանի սքեյթպարկ)։
Իրականացման գործիքներ՝ գնդակ, անվաչմուշկ, անվագլոր, հեծանիվ, պարան, կավիճ, ստեղծագործ միտք․․․
Փորձարկում ենք մեր ձեռքով պատրաստած թռչող սարքերը՝
Իմ պատրաստած հրթիռը; Բումերանգ; Ուղղաթիռ։
իմ պատրաստած Բոուլինգը /գնդակներով սպորտային խաղ/։