Պատանի սեբաստացի.
Ծանոթացիր «Ուսումնական ամառ 2020»-ի ուսուցողական, թարգմանչական և ստեղծագործական ամառային զամբյուղին:
1. Նոր բնագիտական կայք՝ ՋՈՆ ԴՈԼԹՈՆ հետաքրքրասերների համար (իր ամենաբազմազան բաժիններով կայքը ձեզ թույլ չի տա ձանձրանալ ամռան շոգ օրերին, թարմացեք, տեղեկացվեք և ճամփորդեք):
2. «Ամառային դպրոցի ֆիզիկան»՝ հեռավար-առցանց ճամբարային ընտանեկան նախագիծ ամբողջ ամռան ընթացքում:
3.Թարգմանական նախագծեր՝ մասնագիտական գրականություն, ակտուալ թեմաներ (հեղինակավոր ամսագրերից), գիտահանրամատչելի գրականություն՝ «Յոթ էտյուդ ֆիզիկայից». Կառլո Ռովելի գրքի թարգմանությունը:
4. Առարկայական ծրագրերի մեթոդական մշակուներ (լաբորատոր և փորձնական փաթեթների ստեղծում):
5. Օրացույցային աշխատանքներ՝ Բնագիտական և Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ. կազմում և լուծում:
6.Համակցություն ֆիզիկական միջավայրում . (իհարկե պահապնելով սոցիալական հեռավորության և ֆիզիկական միջավայրում գործելու հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները)`
Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ բնագիտական լաբորատորիաներում՝ վերակահավորման, մաքրման, մայր դպրոցի վերանորոգման: Հերթապահություն Մայր դպրոցում և փառատոնային պուրակներում;
(Ամռան այս օրերին հյուրերի, ծնողների և մուտքի ճամբարկանների համար բաց են նաև բնագիտական լաբորատորիաների դռները, որտեղ կցուցադրվեն հետաքրքիր փորձեր):