30 Jun
30Jun

Սիրելի սովորող.

Ամառը էքսպերիմենտների ամենալավ ժամանակն է՝ ճափորդություններ, արշավներ, ծով, որտեղ ամենուր բնության գեղեցիկ ու բացօթյա կանաչ լաբորաորիաներն են... 

Բաց մի թող ուսումնական ամռան հնարավորությունները, օգտվիր Ամառային դպրոցի ֆիզիկա նախագծից, ծանոթացիր «Ուսումնական ամառ 2021»-ի ուսուցողական, թարգմանչական և ստեղծագործական ամառային զամբյուղին: 

1. Ամառային ճանաչողական նախագծեր՝ «Ամառային դպրոցի ֆիզիկան» .

  •  Ամառը և ֆիզիկան;
  • Գայթակղիչ ծովային խորություններ: (Ծով, գետ, լիճ, սկաֆանդր, ակվալանգ, սուզանավ, մարմինների լողալու պայմանը, Արքիմեդյան ուժ). 
  • Տիեզերական ամառ.

2. Ձեր նախընտրած գիտաֆանտաստիկ գիրքը կամ դիտած ֆիլմը: Դիտել հետաքրքիր տեսանյութեր և ֆիլմեր (փնտրել ֆիզիկային, նորագույն տեխնոլոգիաներին արհեստական բանականությանը և ռոբոտներին վերաբերվող տեսանյութեր, ֆանտաստիկ ֆիլմեր և գրքեր)՝ վերլուծել ֆիզիկական երևույթը, ամփոփել, քննարկել, բանավիճել: 

3. Թարգմանական նախագծեր՝ (Մասնագիտական նութերի՝ մասնագիտական գրականություն, հոդվածների, ակտուալ թեմաներ (նաև հեղինակավոր ամսագրերից) թարգմանությունների մշակումներ, գիտահանրամատչելի գրականություն՝ «Յոթ էտյուդ ֆիզիկայից» Կառլո Ռովելի գրքի թարգմանությունը, «Ապագայի էվոլյուցիա», «Ուսուցանման նոր մեթոդներ»):

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, «Մուտք կրթահամալիր»-ի ճամբարականներ, հյուրեր, ընտանեկան դպրոցներ:

4. Առարկայական ծրագրերի, մոդուլների  մեթոդական մշակուներ (լաբորատոր և փորձարարական փաթեթների հանալրում, ատեստավորման համար վերապատրաստումներ իրականացնող խմբի աշխատանքներ):

5. Ռոբոտիքսի ծրագրային դասընթացի ուսումնասիրում՝  (scratch ծրագրային լեզվի ուսումնասիրում):

Աշխատանքներ բնագիտական կայքում՝ 

Բնագիտական կայք՝ ՋՈՆ ԴՈԼԹՈՆ

Ամառային հերթապահություն Մայր դպրոցում՝ հուլիսի 30:


Comments
* The email will not be published on the website.