28 Oct
28Oct

Աշնանային լաբորատորիա… /Հոկտեմբերի 23-27/․

ԲՏՃՄ աշնանային բաց հավաք Մ/Ս կրթահամալիրում

Հեռավար առաջադրանքներ

Ֆիզիկա 7

Ֆիզիկա 8 

Տնային փորձարարական առաջադրանքներ. 

Սիրելի՛ սովորող. 

Դու արդեն որոշակի սկզբնական գիտելիքներ ունես ֆիզիկայից, փորձիր տանը ինքնուրույն կատարել հետևյալ փորձերը մեկնաբանել, համապատասխան եզրակացություններ անել և արդյունքնը տեղադրել բլոգում՝ փոքրիկ պատումի կամ տեսանյութի տեսքով:


Առաջադրանք 1. 
Վերցրեք որևէ գիրք, օգտագործելով քանոն չափեք այդ գրքի չափերը՝ երկարությունը, լայնությունը, փորձեք գտնել այդ գրքի էջի հաստությունը: Հաշվե՛ք էջի մակերեսը և արտահայտե՛ք այն քառակուսի դեցիմետրերով։ Կատարեք չափումներ, գրանցեք ձեր գործողությունները և չափման արդյունքը բլոգում:

Առաջադրանք 2.  Մեղուն A ծաղկից թռավ B ծաղկի վրա: Որոշեք մեղվի անցածճանապարհը, ըստ նրա շարժման հետագծի (AB գծի երկարությունը (նկ.): Ձեր տրամադրության տակ կա թել և դպրոցական քանոն։

Առաջադրանք 3. Որոշեք նկարում պատկերված հարթ տերևի մակերեսը: Բացատրեք, թե ինչպես կարելի է դա անել: Ի՞նչ եք օգտագործել դրա համար:

Առաջադրանք 4. Դիտարկենք բժշկական ջերմաչափ սարքը, որը նախատեսված է մարդու մարմնի ջերմաստիճանը չափելու համար: Որոշեք և գրանցեք ջերմաչափի սանդղակի բաժանման արժեքը, սարքի ջերմաստիժանի չափման վերին և ստորին սահմանները: Չափեք ձեր մարմնի ջերմաստիճանը: Անվանե՛ք այն ֆիզիկական երևույթը, որի վրա հիմնված է ջերմաչափի գործողությունը:

Առաջադրանք 5. Որոշեք ձեր ձեռքի ափի մակերեսը վանդակավոր տետրի թերթիկի միջոցով:

Առաջադրանք 6. Վերցրեք 2 լիտր տարողությամբ կաթսա, երեք լիտրանոց բանկա՝ ջրով լիքը  և թեյնիկ։ Ինչպե՞ս կարող եք դրանք օգտագործել թեյնիկի մեջ 1 լիտր ջուր լցնելու համար:
Առաջադրանք 7. Առաջարկեք պողպատե գնդիկի (կամ սեղանի թենիսի գնդակի) տրամագիծը չափելու եղանակ, եթե ունեք 1 մմ բաժանման արժեքով քանոն և փայտե խորանարդներ, որոնց եզրերը մեծ են գնդակի տրամագծից: Կատարեք գծանկար՝ բացատրելով, թե ինչպես կարելի է չափել: Արդյունքը տեղադրել բլոգում:


Փորձարարական առաջադրանքների փաթեթ

Թարգմանություններ բնագիտական կայքում՝ «Ջոն Դոլթոն». 

Պատանի Հետազոտողների Ակումբ;


Comments
* The email will not be published on the website.