15 Jun
15Jun

Բանգլադեշային պլեների ընդհանուր ծրագիրը.

Բանգլադեշյան հունիսյան պլեներ
Հունիսի 14-26 

Մանկավարժական ամառային ճամբարի օրերը հագեցած  են բազմաբովանդակ նախագծերով, սեմինար պարապմունքներով, ՏՏ և արտ. ցուցադրություններով, մարզական, երգի և պարի պարապմունքներով: 

Առացոտյան նախավարժանքները արդեն ավանդույթ են դարձել ճամբարային օրերն առավել թարմ սկսելու համար: 

Յուրաքանչյւուր օր սկսվում է բացօթյա ընդհանուր պարապմունքով: 

Այնուհետև, ըստ աշխատակարգի, դասավանդողները մասնակցեցին  կրթահամալիրային նախագծերին`

  • 9:30-10:30-Բակային աշխատանքներ՝ աշխատանք Սարալանջում, աշխատանք Միջին դպրոցի բակում, ըստ նախօրոք կցված խմբերի՝
  • Հունիսի 14` (Միջին դպրոցի արևելյան մաս, փառատոնային պուրակ-Տաթև Աբրահամյան, Արևիկ Ներսիսյան, Նունե Թեմուրյան, Արշակ Մարտիրոսյան);
  • Հունիսի 15` (Սարալանջ-Տաթև Աբրահամյան, Հասմիկ Թոփչյան, Նունե Թեմուրյան, Էմմա Այվազյան);

Սարալանջում, Միջի դպրոցում իրականացվող միջավայրի բարելավման աշխատանքներ.

  • 11:00` Ավագ դպրոցի ընթերցասրահում` ռոբոտների ցուցադրությանը և «Տրամաբանություն» դասընթացի փորձարարական ծրագրի իրականացման արդյունքների  քննարկման և ՏՏ լաբորատորիայի ցուցադրոության կլոր սեղան-քննարկումներ.

Սեմինար-պարապմունք Արմեն Մեհրաբյանի հետ.

Հունիսի 14-ին կրթահամալիրի հյուրն էր գյուղատնտեսական ճգնաժամերի գծով միջազգային փորձագետ, «Արմենյակ» ընկերության հիմնադիր Արմեն Մեհրաբյանը։«Երկրագործությունը՝ ուսումնական գործընթացում» նախագծի շրջանակում այսօր սկսվեցին մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունք։ Սեմինարի ընթացքում խոսեցինք երկրագործության և հողագործության հմտությունների մասին՝ ինպես սովորողներին ընդգրկել նշված ուսումնական գործընթացի մեջ,ինչպես բնական թափոնները օգտագործել արտադրական ոլորտում։Քննարկված թեմաները մեզ համար նորություն չէին, քանի որ  կրթահամալիրում իրկանացվող հեղինակային կրթական ծրագրում ներառված են  հողագործությունը, երկրագործությու և արտադրական ուսուցումը։ Նորություն էր բուսերի մնացորդների օգտագործումը արտադրության և բժշկության մեջ, ինչն էլ ավելի մանրամասն կուսումնասիրենք հաջորդ սեմինարների ժամանակ: Նաև համտեսեցինք պարոն Մեհրաբյանի ընկերության կողմից հավաքած թեյերը։ Ուղիղ եթերները՝ Հասմիկ Ուզունյանի. 1 , 2 Ֆոտոշարը՝ 

Comments
* The email will not be published on the website.