Միջին դպրոցի սովորողների ուսումնական պլանի կազմակերպմանը ներկայացվող պահանջների դիտարկումներ և առաջարկներ:
Ուսումնական պլանը հիմնական հանրակրթական ծրագրի մի մասն է:
Այն մի փաստաթուղթ է, որը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը` սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների, ինչպես նաև ուսումնական գործունեության տեսակներն ու ուսուցման կազմակերպման միջոցներն ու կարգը:
Ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝
- պետական բաղադրիչ
- դպրոցական բաղադրիչ
- անհատական (ընտրովի) բաղադրիչ
Միջին դպրոցի սովորողների ուսումնական պլանի պարզաբանման իմ առաջարկները:
- Ըստ կրթահամալիրի հաստատված 6-8-րդ դասարանների ուսումնական պլանի ֆիզիկա առարկայի շաբաթական ժամաքանակը ոչ բավարար է ամբողջ ծրագրի լիարժեք մատուցման և յուրացման համար:
- Հունվարյան ձմեռային ճամբարի գործունեության ընթացքը կրճատել՝ հատկացված ժամանակահատվածը դարձնելով 2 շաբաթ: Եղանակային առանձնահատկությունները հաշվի առնելով, այն (հունվարի մնացած օրերը) կարելի է օգտագործել ավելի նպատակահարմար՝ ուսումնառությունն առավել էֆեկտիվ կազմակերպելու և դասապրոցեսում ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար: (Սովորողների մոտ ճամբարային ակտիվությունն ու մոտիվացիան նկատվում է միայն այդ 2 շաբաթվա ընթացքում, իսկ դրանից հետո այն կտրուկ իջնում է վերածվելով որոշակի գործողությունների կրկնության կամ ուղակի անգործության):
- Ուսուցման կազմակերպման թույլատրելի թվային գործիքների մասին ներկայացվող 8-րդ կետում ավելացնել նաև հեռախոսը՝ որպես թվային ուսումնական գործիք, ավելացնելով որոշակի սահմանփակումներ:(Հաշվի առնելով վերջին սերնդի սմարթֆոնների տեխնիկական հնարավորությունները):
- սովորողների դասացուցակներին ներկայացվող պահանջներ .
- բնագիտական առարկաներն անցկացնել դասացուցակի մինչև 4- րդ ժամն ընկած դասաժամերի ընթացքում:
- դասավանդողն իր ծանրաբեռնվածության 33 ժամը լրացնի առավել ստեղծագործ պայմաններում՝ (չպարտադրել նրա ներկայությունը դպրոցում իր ազատ ժամերին մինչև 15:00, իսկ փոխարինման դեպքում տեղյակ պահել նախօրոք):