22 Sep
22Sep

Ո՞մ համար է դասընթացի ծրագիրը։

Ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում ընկած կարևորագույն խնդիրներից է  չափորոշիչների պահանջները գործնականորեն իրագործելը: Չափորոշիչների պահանջների իրագործումը ոչ միայն ամբողջական  ուսումնական հաստատության  խնդիրն է, այլև տվյալ առարկայի դասավանդողինը: Դրան հասնելու համար ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման նպատակով մշակվող տարբեր փաստաթղթերի ձևավորման ժամանակ իր կարևորագույն տեղն ունի չափորոշիչների պահանջներին համապատասխանող տվյալ դասընթացի ծրագիրը: 

Չնայած չափորոշիչները շատ սերտ առնչություն ունեն ուսումնական գործընթացի զանազան մանրամասների, դրա բովանդակության հետ, սակայն դրանք դեռևս  բավարար չեն ուսումնական ծրագրերն ու տվյալ առարկայի ուսումնառության գործընթացը կազմակերպելու համար:

Չափորոշիչները միայն սահմանում են այն գործնական վերջնական արդյունքը, ինչին պետք է հասնի սովորողը տվյալ առարկայի ուսումնառության միջոցով:

Տվյալ առարկայի դասընթացի ծրագրի ղեկավարն ու այդ գործի կազմակերպիչը հնարավորություն է ստանում նույն պահանջների կատարմանը հասնելու ճանապարհին ցուցաբերել ստեղծագործաբար մտածելու իր ունակությունները:

Դասընթացի ծրագիրը, որքան կարևոր է տվյալ դասընթացի  ուսումնական գործընթացի կազմակերպչի համար, նույնքան էլ կարևոր է սովորողի համար: Սովորողը յուրաքանչյուր դաընթացի ուսուցանումն սկսելիս պետք է տեղեկացված լինի, թե ինչ ճանապարհով է շարժվելու դրանց մոտավոր ժամկետներն ու ինչ միջոցով է ինքը գնահատվելու, և երբ է իր ցուցաբերած արդյունքը համարվելու դրական: Ըստ դրա, նա նույնիսկ պետք է կարողանա ընտրել տվյալ առարկայի դասավանդողին:

Այն կարծես  յուրօրինակ ճանապարհի շարժման գրաֆիկ է, որով ընթանալու է ինչպես դասավանդողր այնպես էլ սովորողը՝ տվյալ առարկայի ուսումնառության գործընթացը համատեղ իրականացնելիս:

Comments
* The email will not be published on the website.