17 Nov
17Nov

“ՊՀԱ` համայնք, որ սովորում է կիրառելով”

Նոյեմբերի 13 և 14-ին տեղի ունեցավ «Ջինիշյան» հիմնադրամի և Կոպեռնիկոսի անվան գիտական կենտրոնի կազմակերպած  Հայաստանի «Պատանի հետազոտողի ակումբ» ծրագրի առաջին սեմինար պարապմունքները: Սեմինարների դասընաթացավարներն էին վրացի գործընկերներ՝ Մարինե Չելիդձեն և Նատելա Բագատրիշվիլին, ծրագրի համակարգող՝ Մեգի Բիբիլու(Լեհաստան): 

  • Պատանի հետազոտողի ակումբը (ՊՀԱ) միավորում է հետաքրքրասերներին և կազմակերպում է գրավիչ հանդիպումներ, որտեղ երեխաներն ու դեռահասները՝ չափահաս մենթորի հսկողության ներքո, անվտանգ միջավայրում կարող են միասին փորձեր կատարել և ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերել: Ակումբի աշխատանքի հիմքը համագործակցությունն է, հարցեր տալը, դիտելը, վերլուծել և պատճառային կապերը գտնելը: Այստեղ ամենակարևորը փորձարկելն է, խնդիրները միասին հետազոտելը, որտեղ ամբողջ գործընթացի կենտրոնում սովորողն է: 
  • ՊՀԱ-ի պարզ կանոններն են՝ 
  • Հետաքրքիր ու լուրջ փորձեր կատարելու համար մեծ գումար կամ նույնիսկ հատուկ սարքավորված լաբորատորիա պետք չէ։ Մեզ շրջապատող առարկաները, որոնք հասանելի են խոհանոցում, ավտոտնակում, զբոսնելիս, ճամփորդելիս, այգում կամ բակում փորձարկման գործիքներ են: 
  • Ակումբը կարող է ստեղծվել ամենուր՝ գյուղում և քաղաքում, արտերկրում, մանկապարտեզում, դպրոցում և ֆորմալ կրթական համակարգից լիովին անկախ: 
  • Համակարգողը կարող է լինել ուսուցիչ, ծնող, բոլորը, նույնիսկ, ավելի բարձր դասարանի սովորողը փոքրերի համար: ՊՀԱ մասնակիցներն իրենց բնույթով ակտիվ մարդիկ են, ովքեր չեն բավարարվում պատրաստի լուծումներով և թույլ են տալիս ակումբի անդամներին ինքնուրույն ճանաչել շրջակա աշխարհն  ու նոր բացահայտումներ անել:



Comments
* The email will not be published on the website.