«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պատանի հետազոտողի ակումբի ստեղծմանն ուղղված աշխատանքների նախագիծ.
Պատանի Հետազոտողի Ակումբի (ՊՀԱ)
ՊՀԱ-կայք` https://patani.am/
Նպատակները՝
- հետազոտական մեթոդի օգնությամբ զարգացնել բազմաթիվ հմտություններ և կարողություններ,
- կատարել փորձեր և ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերել,
- համագործակցել միմյանց հետ՝ խմբային և թիմային աշխատանքների օգնությամբ,
- հարցեր տալ, դիտել, վերլուծել, առաջ քաշել վարկածներ, և պատճառային կապեր գտնել,
- չվախենալ սխալվել և ցույց է տալ, որ սխալներն արժեքավոր են, քանի որ սովորեցնում են խնդիրներ լուծել:
Խնդիրները՝
- մշակել կանոնակարգ, սովորողի հետ համաձայնեցնել ակումբի գործունեության կանոնները,
- հատկացնել համապատասխան անվտանգ տարածք և ժամանակ,
- Փորձեր կատարելու հնարավորություն տրամադրել և փորձերի համար անհրաժեշտ ռեսուրսներ(մատչելի ու հեշտ հասանելի նյութեր և սարքեր) ձեռք բերել:
ՊՀԱ-ի պարզ կանոններն են՝
- Հանդիպման վայրը պետք է անվտանգ լինի և չփոփոխվի;
- Հանդիպումները պետք է անցկացվեն ամիսը առնվազն մեկ անգամ,
- ակումբում չկան չափելի գնահատականներ, ինչը խթանում է ստեղծագործականությանը և զարգացնում ոչ ստանդարտ մտածելու ունակությունը;
- Հետաքրքիր ու լուրջ փորձեր կատարելու համար մեծ գումար կամ նույնիսկ հատուկ սարքավորված լաբորատորիա պետք չէ։ Մեզ շրջապատող առարկաները, որոնք հասանելի են խոհանոցում, ավտոտնակում, զբոսնելիս, ճամփորդելիս, այգում կամ բակում փորձարկման գործիքներ են:
- Մենք օգտագործում ենք էժան և հեշտ հասանելի նյութեր;
- Սխալներն ընկալում ենք, որպես ուսուցման գործընթացի մաս,
- Ակումբը կարող է ստեղծվել ամենուր՝ գյուղում և քաղաքում, արտերկրում, մանկապարտեզում, դպրոցում և ֆորմալ կրթական համակարգից լիովին անկախ:
- Համակարգողը կարող է լինել ուսուցիչ, ծնող, բոլորը, նույնիսկ, ավելի բարձր դասարանի սովորողը փոքրերի համար: ՊՀԱ մասնակիցներն իրենց բնույթով ակտիվ մարդիկ են, ովքեր չեն բավարարվում պատրաստի լուծումներով և թույլ են տալիս ակումբի անդամներին ինքնուրույն ճանաչել շրջակա աշխարհն ու նոր բացահայտումներ անել:
Հիշել, որ նորաստեղծ ակումբն անհրաժետ է գրանցել և կապ հաստատաել տարածաշրջանային գործընկերոջ հետ, որը յուրահատուկ կամուրջ է հանդիսանում տարբեր կրթական հաստատությունների միջև:
Մասնակիցները փոխանակվում են գիտելիքներով ու հաջողված փորձով, որը շատ լավ է դրսևորվում տարածաշրջանային հանդիպումների, սեմինարների և վեբինարների ընթացքում:
Միասին մենք ստեղծում ենք միջավայր, որը նպաստում է հմագործակցությանը և ապագա հմտությունների զարգացմանը:
Դրանք կարող են լինել ամսական հանդիպումներ, հետազոտական նախագծեր, մրցաշարերի տեսքով անցկացվող մրցույթ վիկտորինաներ, գիտական պիկնիկներ:
ՊՀԱ անդամ կարող է դառնալ ցանկացած տարիքի սովորող, ով հետաքրքրված է բնագիտությամբ և ցանկանում է ինքնուրույն ճանաչել աշխարհը: Ակումբի աշխատանքները համակարգում է կրթահամալիրի դասավանդողը, ավագ սովորող, ով հանդիսանում է նաև ակումբի ղեկավար: Մենթորը պետք է սովորի չտալ պատրաստի պատասխաններ, ժամանակ տալ երեխաներին մտածելու և հաճախ լռել: Նրանք պետք է հանդես գան որպես ուղղորդող, աջակից, և ՊՀԱ գլխավոր դեմքերը երեխաներն են:
ՊՀԱ -ները կարող են գործել կրթահամալիրի բոլոր դպրոցներում և քոլեջում:
Նկարում՝ Հայաստանի ՊՀԱ անդամների մասնակցությունը ամենամսյա վեբինարին zoom հարթակում: (Ներկայացնում եմ մեր կրթահամալիրի ՊՀԱ գործունեությունը):