«Ջինիշյան» հիմնադրամի և Կոպեռնիկոսի անվան գիտական կենտրոնի հրավերով սեպտեմբերի 29-ին մասնակցեցինք (Լիանա Հակոբյան, Նունե Թեմուրյան) «Պատանի հետազոտողի ակումբ» ծրագրին նվիրված առաջին վեբինարին: Հանդիպումն անցկացրեց ՊՀԱ լեհ դասընթացավարների զարգացման համար պատասխանատու, ՊՀԱ դասընթացավար Աննա Միկուցկան: Դասընթացի սկզբում ներկայացանք, այնուհետև կատարեցինք բնագիտական փորձ, հնարավորություն ունեցանք փոքր-ինչ ճանաչելու միմյանց, զգալու ՊՀԱ ոգին, հասկացանք, թե ինչպես է աշխատում ծրագիրը, ստացանք մեր հարցերի պատասխանները:
Ընդհանուր գաղափարը կայանում էր հետևյալում՝ ամենակարևորը անձնական հետաքրքրությունն է: Այստեղ ստեղծվում է մի համայնք, որտեղ մարդիկ հետաքրքրասեր են, սովորում են ինքնուրույն և միմյանցից:
Ակումբի անդամներն իրենք են հետաքրքիր թեմաներ փնտրում և դասագրքերին նայելու փոխարեն, փորձերի միջոցով ստանում պատասխաններ: Հիմնականը հետազոտական մեթոդն է, որը զարգացնում է բազմաթիվ հմտություններ և կարողություններ և, միևնույն ժամանակ, թույլ է տալիս հաղթահարել դպրոցական առարկաների միջև գոյություն ունեցող սահամաններն ու պատնեշները և ցույց է տալիս, որ սխալները նույնպես արժեքավոր են, քանի որ դրանք սովորեցնում են խնդիրների լուծում: Նման հետազոտության առարկան՝ կախված երեխաների տարիքից, կարող է լինել ամենատարբեր բնագիտական, ֆիզիկական կամ քիմիական փորձերը, ինչպիսին օրինակ՝ մագնիսների հետ կապված փորձեր, Տիեզերքի դիտում կամ մոտակա գետի ջրի մաքրության վերլուծություն:
Ակումբի պարզ կանոններն են՝
Հետաքրքիր ու լուրջ փորձեր իրականացնելու համար ձեզ մեծ գումար կամ նույնիսկ հատուկ սարքավորումներով կահավորված լաբորատորիա հարկավոր չէ: Մեզ շրջապատող առարկաները, որոնք առկա են խոհանոցում, ավտոտնակում, զբոսանքի, ճամփորդության ընթացքում, կամ այլ վայրերում, անտառում կամ այգում, ուղղակի ճանապարհին մեր փորձերի համար կարող են հանդիսանալ լիովին հարմար գործիքներ: Ակումբը կարող է ստեղծվել ամենուր՝ գյուղում և քաղաքում, Լեհաստանում և արտերկրում, մանկապարտեզում, դպրոցում և բոլորովին անկախ պաշտոնական հանրակրթական համակարգից: Համակարգողը կարող է հանդիսանալ ցանկացած ոք՝ ուսուցիչ, սովորող, ծնողներ, բոլորը, նույնիսկ ավելի մեծ երեխաներ են փոքրերի համար: ՊՀԱ- ի համակարգողներն իրենց բնույթով ակտիվ մարդիկ են, ովքեր գոհ չեն պատրաստի լուծումներից: Նրանք միտումնավոր թույլ են տալիս ակումբի անդամներին ինքնուրույն ճանաչել և բացահայտումներ անել:
Դրվագներ վեբինարից՝