Միջին դպրոցում ճամբարային եռուզեռը անմաս չի թողել նաև մեր խոհանոցները: Այս ընթացքում արդեն սովորական է դարձել տարատարիք սովորողների ամենօրյա խոհանոցային գործունեությունը, որտեղ հայկական ուտեստի կողքին կարելի է տեսնել նաև տարբեր ազգերի ու համերի ուտեստներ: Այսօր 8-5 ջոկատը պատրաստում է ամենաիսկական իտալական պիցցան, գրեթե նույն բաղադրատոմսով: Տեսնենք թե ինչպես կստացվի մեր պատանի խոհարարների աշխատանքը: