20 Jan
20Jan

 Միջին դպրոցում ճամբարային եռուզեռը անմասն չի թողել նաև մեր խոհանոցները, որտեղ Ազգագրական ձմեռային փառատոնին ճամբրականները ներկայցնում են ամենատարբեր ուտեստները զարգացնելով արտադրական ուսուցման խոհարարական հմտությունները: Այս ընթացքում արդեն սովորական է դարձել տարատարիք սովորողների ամենօրյա խոհանոցային գործունեությունը, որտեղ հայկական ուտեստի կողքին կարելի է տեսնել նաև տարբեր ազգերի ու համերի կերակուրներներ: 

Այսօր մեր ջոկատը պատրաստում է ամենաիսկական իտալական պիցցան, գրեթե նույն բաղադրատոմսով: Տեսնենք թե ինչպես կստացվի մեր պատանի խոհարարների աշխատանքը:

«Ֆիզիկան թեյի սեղանի  շուրջ» շուրջտարյա նախագծի շրջանակներում էլ  պատրաստեցինք հայկական լեռնաշխարհի  անուշաբույր խոտաբույսերից առույգացնող ու առողջարար թեյը:

Comments
* The email will not be published on the website.