«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին նվիրված նախագծեր.
Սեբաստացու օրերի ընդհանուր ուղեցույց
Մասնակիցներ՝ կրթահամալիրի տարատարիք սովորողներ, կրթահամալիրի հյուրեր․
Ժամկետը՝ Նոյեմբեր 1-30
Նախագիծ՝ «Ես հետազոտող եմ…» - Պատանի հետազոտողների ակումբ;
Բնագիտական փորձերի շարք աշնանային լաբորատորիաներում՝ “PhysLab” փորձարարական լաբորատորիաներ;
Նախագիծ «Լույսը կրթահամալիրում»
Նպատակը՝ լուսային երևույթների ուսումնասիրում, օպտիկա, օպտիկակական սարքերի կիրառումը կյանքում, կենցաղում և տեղնոլոգիանրում՝ «Աշնանային երկնքի հետազոտման գործիքներ», աստղադիտակ, հեռադիտակ, լազեր և այլն, աշնանային գույների ֆիզիկան, լույսի և ջերմության այլընտրանքային աղբյուրներ, նախաիծը միջառարկայական է (ֆիզիկա-կենսաբանություն) կապերի ուսումնասիրում, աչքի կառուցվածք ոսպնյակներ՝ ուռուցիկ, գոգավոր, ակնոց, ինչո՞ւ բույսերը չի կարելի ջրել ամռան տապն, կեսօրին արևոտ եղանակին։
Համագործակցային՝ կրտսեր դպրոցների հետ լուսային երևույթների ուսումնասիրում, ծիածան, գունեղ լուսային և հետաքրքիր օպտիկական փորձերի ցուցադրում։
Նախագիծ՝ «Գտի՛ր ֆիզիկան»;
Իրականացնող թիմ՝ «Պատանի հետազոտողների աշնանային լաբորոտորիա»:
Նպատակը՝ Սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը բնագիտական առարկաների` մասնավորապես ֆիզիկայի նկատմամբ: Գտնել ֆիզիկական երևույթներ, որոնք տեղի են ունենում հատկապես աշնանը, Ֆիզիկական երևույթների ուսումնասիրում եղանակային առանձնահատկություններից և պայմաններից կախված։
Ընթացքը՝ Լաբորատորիայում և բնության գրկում կատարել փորձեր լաբորատոր սարքերի կիրառումը, առօրյայում, բնության մեջ և կենցաղում, տանը, ոչ լաբորատոր պայմաններում հասանելի նյութերի և մատչելի միջոցներ կիրառելով; փորձեր իրականացնելիս կարողանալ գտնել և բացատրել դիտարկվող ֆիզիական երևույթը, վերլուծել ուսումնասիրված երևույթը ֆիզիկայի օրենքների տեսանկյունից, կարողանալ ներկայացնել փորձի ընթացքը: Կարևոր է նաև տարբեր չափիչ սարքերի և գործիքների օգտագործումը՝ ֆիզիկայի օրենքների դրսևորումը պատկերացնելու և կյանքում ֆիզիկական երևույթների կիրառումը ցույց տալու համար, ինչպես նաև փորձերի միջոցով ձեռք բերել նոր գիտելիքներ:
Միջին դպրոց՝ 7-րդ դասարան; 8-րդ դասարան
Վերջնարդյունքը: Լավագույն աշխատանքների հրապարակում բնագիտական կայքում:
Փորձարարական առաջադրանքների փաթեթ․
Թարգմանություններ բնագիտական կայքում՝ «Ջոն Դոլթոն».
Այցելություն «Քվանտ» վարժարանի բնագիատական լաբորատորիաներ;
Համագործացություն Ավետիսյան դպրոցի հետ,Կրթահամալիրի կրտսեր դպրոցների հետ;
Հետազոտական աշխատանք /8-րդ դասարան/