30 Oct
30Oct

«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին նվիրված նախագծեր.

Սեբաստացու օրերի ընդհանուր ուղեցույց

Մասնակիցներ՝ Մխ․/Ս կրթահամալիրի տարատարիք սովորողներ, կրթահամալիրի հյուրեր․

Ժամկետը՝  Նոյեմբեր 1-30

Նախագիծ՝ «Ես հետազոտող եմ…» - Պատանի հետազոտողների ակումբ;

Բնագիտական փորձերի շարք աշնանային լաբորատորիաներում՝ “PhysLab” փորձարարական լաբորատորիաներ

Նախագիծ՝ «Գտիր ֆիզիկան»;

Նպատակը՝ Սովորողների մոտ խթանել հետաքրքրությունը բնագիտական առարկաների` մասնավորապես ֆիզիկայի նկատմամբ:

Ընթացքը՝ Լաբորատորիայում կատարել փորձեր լաբորատոր սարքերի կիրառումը, առօրյայում, բնության մեջ և կենցաղում, տանը, ոչ լաբորատոր պայմաններում հասանելի նյութերի և մատչելի միջոցներ կիրառելով; փորձեր իրականացնելիս  կարողանալ գտնել և բացատրել դիտարկվող ֆիզիական երևույթը, վերլուծել ուսումնասիրված երևույթը ֆիզիկայի օրենքների տեսանկյունից, կարողանալ ներկայացնել փորձի ընթացքը: Կարևոր է նաև տարբեր չափիչ սարքերի և գործիքների օգտագործումը՝ ֆիզիկայի օրենքների դրսևորումը պատկերացնելու և կյանքում ֆիզիկական երևույթների կիրառումը ցույց տալու համար, ինչպես նաև փորձերի միջոցով ձեռք բերել նոր գիտելիքներ: 

Միջին դպրոց՝  7-րդ դասարան8-րդ դասարան

  • «Ֆիզիկայի պատմության խոշորագույն հայտնագործությունները»;
  • «Անտիկ մեխանիկա»;
  • Ի՞նչպիսի էլեկտրակայան ընտրել հայրենի վայրերի համար՝ Նախագիծ՝  «Արև, քամի, ջուր»;

Նախագիծ՝ «Պատանի հետազոտողների տնային լաբորոտորիաներ»: 

Վերջնարդյունքը: Լավագույն աշխատանքների հրապարակում բնագիտական կայքում:

Փորձարարական առաջադրանքների փաթեթ

Պատանի Հետազոտողների Ակումբ

Թարգմանություններ բնագիտական կայքում՝ «Ջոն Դոլթոն».

Հետազոտական աշխատանք /8-րդ դասարան/


Comments
* The email will not be published on the website.