19 Sep
19Sep

Դասընթացի անվանումը՝ Տարիքային հոգեբանություն

Վերապատրաստող՝ Արևիկ Բաբայան 

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝   10 ժամ, 1 կրեդիտ;

Սկիզբը՝ 19.09.2022

Ավարտը՝ 23.09.2022

Ժամը՝ 15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր,

Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Էլ.հասցե՝ a-babayan@mskh.am

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

1.Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում:

2.Կրտսեր դպրոցականների հույզերն ու զգացմունքները, դրանց դերն ու կարգավորումը:

3.Խաղը որպես ուսուցման գործընթացում մտածողության զարգացման միջոց:

4.Դասավանդողի դերը սովորողների ուսումնական հետաքրքրությունների ձևավորման գործընթացում:

5.Սովորողի տարիքայի առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական հետաքրքրությունները:

6.Դեռահասների միջանձնային հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները:

7.Դասավանդողի դերը սովորողի անհատականության ձևավորման գործընթացում:

8.Սովորողի տարիքային առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական դժվարությունները: 

9.Սովորող- ուսուցիչ, սովորող-սովորող կոնֆլիկտների առաջացման հոգեբանական պատճառներն ու հաղթահարման ուղիները:

10.Դասավանդողի ներգործությունը սովորողի հաղորդակցման հմտությունների ձևավորման գործընթացում:  

11.Կրտսեր դպրոցականների առաջատար գործունեության ձևերը և դրանց ներգործությունը կրթական գործընթացի վրա: Խաղով ուսուցանելու արդյունավետությունը:

Աշխատակարգ.

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում. 

Աշխատանքի ընթացքը՝ Ծանոթացում մասնակիցների հետ: Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ; Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկույուններ, կհամեմատենք դրանքԸստ տարիքային փուլերի կկազմենք  հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներՔննարկումից հետո կամփոփենք:

Օր 1. Առաջադրանք 1.

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝

  • Կրտսեր դպրոցում
  • Միջին դպրոցում
  • Ավագ դպրցում
  1. Խմբային աշխատանքի արդյունքում  դուրս բերել տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատել դրանք:
  2. Ըստ տարիքային փուլերի կազմել հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում.

ա. այս տարիքի երեխայի զարգացման հիմնական բնութագրերից է այն, որ թեև կտրուկ փոխվում է գործունեության հիմնական ձևը, դեռևս պահպանվում է խաղալու պահանջմունքը:բ. Կրտսեր դպրոցի առաջին տարիներին ուսուցիչը երեխայի համար միակ և անկոտրում հեղինակությունն է: գ. Կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է գործողությունների կամածինության զարգացումը, դ. ուսումանական գործունեության համար կարևոր իմացական գործընթացներից է հիշողոթյունը: ե. Կրտսեր դպրոցական տարիքում ինտենսիվ զարգանում և հարստանում է երեխայի խոսքը:

Սովորողի   հոգեկան զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

ա. այս շրջանը ներքին կոնֆլիկտային, հակասական հոգեվիճակի շրջան է, որը սեփական մարմնի նախկին պատկերի կորստի և նոր ֆիզիկական Ես-ի ձևավորման արդյունք է:բ. այս շրջանի կարևորագույն բնութագրականն է Ես-ի ձևավորումը և հասունության զգացումի առաջացումը:գ. ինքնահաստատման ձգտումըդ. բարձր հուզականությունը:

Սովորողի  հոգեկան զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում.

Իրականացնելով հոգեսոցիալական նույնականացումը (ինչն ընկած է դեռահասի ինքնագիտակցության ֆենոմենի հիմքում), պետք է նկատառել, որ այն իր մեջ ներառում է երեք հիմնական խնդիր, ա) սեփական Ես-ի ժամանակային գիտակցումը` ընդգրկելով իր մեջ մանկությունը, այսինքն՝ անցյալը, և նախագծելով իր Ես-ն ապագայում,բ) գիտակցել սեփական նոր ստեղծած կերպարի առավելությունը ծնողների սպառված կերպարների հանդեպ, գ) ընտրողական համակարգերի իրականացումը, որոնք ապահովում են անհատի ամբողջականությունը (հիմնական խոսքը գնում է մասնագիտության ընտրության, սեռական պատկանելության ընտրության և նպատակադրումների համակարգի օգտագործման մասին):ա. ձերբազատում ծնողական խնամակալությունիցբ. նոր հարաբերությունների հաստատում հասակակիցների և տարիքով ավելի հասուն անձանց հետ:գ. սեռական հասունացում.դ. կոգնիտիվ զարգացում. դեռահասի ինտելեկտուալ մակարդակի հասունացումե. սոցիալականացում. դեռահասությունը բնութագրվում է նաև սոցիալականացմամբ,զ. նույնականացում. դեռահասության զարգացման ամբողջ ընթացքում աստիճանաբար ձևավորվում է նոր սուբյեկտիվ իրականություն:

Օր 2. Առաջադրանք 2.

Թեմա 2 Ուսումնական հետաքրքրություններ. Նախորդ օրվա նյութի քննարկում, հարց ու պատասխան: Անդրադարձ սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում: Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով: Աշխատանքի արդյունքների քննարկում:

Ուսումնառությունն առանց ուսուցման նյութը ընթերցել և վերլուծել:

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր դպրոցում

  • խաղ
  • ուշադրությւոն
  • հիշողություն

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

  • գիտելիքի կրկնություն
  • գիտելիքի ամրապնդում
  • կիրառելիություն

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում

  • ինքնուսուցման կարողություն
  • ինքնուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսներ
  • կիրառելիություն

Հետաքրքրությունների խթանման, զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները:

Միջին դպրոցի սովորողների մոտ առարկայական դասերին ներգրավվածության հարցը թերևս ամենամտահոգիչ խնդիրներից է, քանի որ սովորողների այդ տարիքային խմբի մոտ ընդգծված է կոնկրետ այդ փուլերին բնորոշ, դեռահասների միջանձնային հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները, խմբում, դասարանում, միջավայրում ինքնահաստատվելու կարևորությունը, սեփական հետաքրքրությունները, իրենց ընթերցանության պակասը և այլն։ 

Այդ իսկ պատճառով օգտագործում եմ առարկայի նկատմամբ հետաքրքրությունն ու այն ուսումնասիրելու մոտիվացիան բարձրացնելու  բոլոր հնարավոր մեթոդները, սկսած փորձերից ու գործնական աշխատանքներից մեդիակրթություն և մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից ընդհուպ մինչև խաղեր (Kahoot-ով պատրաստված մրցույթային վիկտորինաներ և հարցաշարերի օրինակներ՝ Հետաքրքրաշարժ ֆիզիկա; Ներքին էներգիա; Ճնշման ուժ; ) և  դասապրոցեսն անցկացնելու ինտերակտիվ միջոցներ՝ ինչպես հեռավար այնպես էլ առկա ուսուցման ընթացքում, որի մասին մանրամսն ներկայացված է նաև Դպիրում տպագրված իմ հոդվածում։  Ուսումնառության ընթացքում օգտագործում եմ ֆիլմերի(գիտական, գիտաֆանտաստիկ) ցուցադրումներ, սցենարների կազմում, բանավեճ, խմբային բաթլներ, զրույցներ մեթոդները։ Ինչ խոսք, այստեղ խնդիրը լուծելու համար օգնության է հասնում ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառում դասապրոցեում, նույնիսկ առցանց ուսուցման ընթացքում հնարավորություն տալով կրառել վիրտուալ լաբորոտորիաներ և անցկացնելով ամենատարբեր փորձեր և հետազոտություններ: Այստեղ պետք է չմոռանանք նշել, որ դասընթացը փոքր խմբերում նպաստում է սովորողների մոտիվացված սովորելու վրա, քանի որ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում ուսուցչի կողմից(Ֆիզիկայի և քիմիայի առարկաների դասապրոցեսներն անցկացվում են բնագիտական լաբորատորիաներում՝ դասարանի կիսված խմբերով)։ 

Կարդացի Ջոն Դյուի Ուսումնառությունն առանց ուսուցման հոդվածը: Հատկապես դուր եկավ երեք տարեկանից ջութակ նվագել սովորելու գործընթացը իր բոլոր մանրամասնություններով (ունեմ երաժշտական կրթութություն, նվագում եմ ջութակ 6 տարեկանից, հաճախել և ավարտել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը՝ ջութակի բաժին):

Հոդվածից կառանձանցնեմ նաև հետևյալ մտքերը՝
 Սովորեցրեք ձեր սեփականը. 

1. Իհարկե, երեխայի հետաքրքրություններով առաջ շարժվելը կարող է, ինչպես վերջերս դա եղավ մեր ընտանիքում(և ինչպես ինձ մոտ է դա տեղի ունենում՝ ֆիզիկոս-աստղագետ ընտրության խմբի ստեղծման օրից մինչ օրս, արդեն 2 տարուց ավելի), հանգեցնել վեց ամբողջ օր տիեզերքի հետազոտության: Բայց եթե դուք պարզապես համբերատար ու դիտարկող լինեք, կգա ժամանակը, երբ երեխան, որովհետև գիտակցում է, որ տեղին է սովորել իր հիմնական հետաքրքրության մասին, համարյա ինքնուրույն (ինքնաբերաբար է ստացվում) կավելացնի հրթիռի վերամբարձ ուժը, կբազմապատկի վառելիքի բեռնումը, կտարբերակի էլիպսները շրջաններից և այլն: 

2. Փակ պահեք ձեր բերանը, երբ ձեր կարիքը չկա, և պատրաստ եղեք օգնելու, երբ պետք եք: Երեխան կսովորի:

3. Ուսուցանելու լավագույն ձևն օրինակ բերելն է, իսկ սովորելու լավագույն ձևը՝ անելը(իսկ կոնկրետ բնագիտական առարկաների դեպքում՝ փորձեր կատարելը և փորձից գալ դեպի տեսություն): 

4. Իրականության և սթափ մտքի ու հնարամտության փոխարեն հիմա նրանք «կանոններ» ունեին, որոնք իրենք հազվադեպ էին կարողանում պահպանել կամ հիշել, թե ինչպես կիրառել: 

5. Նա շատ արագ է սովորում, բայց անասելի դիմակայում է, երբ իրեն սովորեցնում են: 

6. Ազատ դպրոցների համար գոյություն ունի շուկա, որը ոչ թե «ուսուցիչներ», այլ ինքնուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսներ է առաջարկում:

Թեմա 3 .

Նախորդ օրվա նյութի քննարկում, ամփոփում: 

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում: Ընտրել որևէ թեմա և կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները, ապա կիրառել դասարանում, ներկայացնել արդյունքները: Արդյունքներն ամփոփել բլոգում:

Օր 3. Առաջադրանք 3.

1. Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:

2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ   կիրառումը ուսումնառության գործընթացում:

1. Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:

2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Որպեսզի սովորելու գործընթացը հնարավոր լինի, պետք է փորձել նախ գրավել սովորողների ուշադրությունը։ Սովորելը հնարավոր դարձնելու առաջին քայլը ուշադրության կենտրոնացումն է։ Մարդը չի կարող միանգամից շատ բան սովորել։ Այստեղ հարկ է նշել մի հանգամանք ևս՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու սովորողի հնարավորությունը մեծապես կախված է այն բանից, թե գիտելիքների նախնական ինչ պաշար ունի նա։

Ֆիզիկան դասավանդվող մյուս առարկաներից թերևս տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր թեմայյի դասավանդման ընթացքում օգտագործվում է՝

ուսումնական ոճերի գրեթե բոլոր տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

և ուսուցանելու ոճերի տեսակները` տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում:

Ավագ և Միջին դպրոցներում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝ տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու: 

Արդյունավետ ուսուցման 7 մոտեցումներ

  1. Մտաբերում
  2. Նյութի սփռում ժամանակի մեջ
  3. Խառը ուսուցում
  4. Մանրամասնում
  5. Օրինակներով ուսուցում
  6. Պատկերի և տեքստի ուսուցում
  7. Մետաիմացություն

Առաջադրանքներ հանձնարարելիս պետք է տրվեն այնպիսի օրինակներ, որոնցում հարցի պատասխանի մի մասը կա կամ ներառված են խնդրի լուծման որոշ քայլեր։ Սա սովորողին քայլ առ քայլ սովորելու հնարավորություն է տալիս: 

Ավելի լավ և արագ են յուրացնում այն ամենը, ինչը ուղեկցվում է դասապրոցեսի ընթացքում պատկերներով։ Դրանք կարող են լինել նկարներ, լուսանկարներ, գծագրեր, գծապատկերներ, ինֆոգրաֆիկաներ։ 

Ինտերակտիվ մոտեցումներն անհրաժեշտ են աշակերտներին մոտիվացնելու, ուսուցումը հետաքրքիր ու մասնակցային դարձնելու համար։ 

Իսկ ի՞նչ կլինի եթե...? Ահա այս հարցը հաճախ եմ տալիս իմ սովորողին, նյութի տեսական մասը բացատրելիս:

Որպեսզի հին սովորածը չմոռացվի և նոր նյութը ամրապնդվի պետք է անընդհատ կապակցել այն նախկինում ուսումնասիրված նյութի հետ, ինչը կիրառում եմ գրեթե միշտ:

Ուսուցանելու գրելու-կարդալու ոճն օգտագործվում է նյութի գլխավոր և երկրորդական, հիմնարար ֆուդամենտալ հասկացությունները հասկանալու և ամենակարևորները գրի առնեկու և ֆիկսելու սեփական բ՛ոգում:

«Սովորեցրու ուրիշներին և ինքդ կհասկանաս»։
Խմբային աշխատանքի տեսակ է, որին ես հաճախ եմ անդրադառնում: Յուրաքանչյուր խմբի տրվում է առաջադրանք: Օրինակ՝ լուծեք խնդիրները։ Երեխաները դուրս են գալիս և իրենց բացիկները բաժանում են գրատախտակին: Յուրաքանչյուր խումբ հերթով ստուգում է առաջադրանքի ճիշտությունը: 1-ին ստուգում 2-րդ, 2-րդ ստուգում 3-րդ և այլն: 4-րդ ստուգում 1-ին. Արտահայտե՛ք իրենց կարծիքը. Առաջադրանք խմբերի համար. Օգտվելով գրատախտակին գրված օրինակներից՝ փորձեք ձևակերպել ճնշման, ճնշման ուժի, մակերեսի հաշվարկման բանաձևեր: Բերեք օրինակ (ձայնագրություն, բացատրություն): Յուրաքանչյուր խումբ ստուգում է հարեւան խմբին և հայտնում իր կարծիքը:


Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով: Ընդգծել յուրաքանչուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկութոուններԱնդրադարձ կոնֆլիկտներին, հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղղիներինԽմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ:

Ընթերցանության հավելյալ նյութեր՝

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններԿոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ

Մասնակիցներ՝ Չորրորդ խոմբ.

Ատեստավորման համար վերապատրաստման Տարիքային հոգեբանություն դասընթացը բավականին արդյունավետ էր կազմակերպված: Պարապմունքների ընթացքում ինտեսիվ իրականացվել են բաց և ակտիվ  քննարկուները սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունների, նրանց հետաքրրքրություններ և այլ խնդիրների շուրջ, իհարկե, տարբեր տարիքային խմբերի համար: Օգտակար էին նաև ընտրված հոդվածների ու թարգմանությունների մշակումները: Շնորհակալություն Արևիկ Բաբայանին հետաքրքիր դասընթացի համար:

Comments
* The email will not be published on the website.