Հոկտեմբերի 3-21 ընկած հատվածում տեղի ունեցավ «Ֆիզիկա» առարկայի պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը՝ «Ֆիզիկա առարկայի դասավանդման մեթոդիկա»: Վերապատրաստման ձևն առկա էր: Վերապատրաստմանը մասնակցում էին կրթահամալիրի ֆիզիկա առարկայի դասավանդողները՝ Միջին և Ավագ դպրոցներից և կրթահամալիրի փոխտնօրեն՝ Գևորգ Հակոբյանը:
Վերապատրաստման մոդուլ և ծրագիր՝
«Ֆիզիկա առարկայի դասավանդման մեթոդիկա» -դասընթացի ամփոփում, գնահատում:
Դասընթացն օգնեց ամփոփել գիտելիքները ֆիզիկա առարկայի դասավանդման մեթոդիկայի բնագավառում ևս մեկ անգամ ծանոթանալ հանրակրթական ոլորտում առկա, գործող մեթոդներին և առկա խնդիրներին, ինչպես նաև առանձնացնել կրթահամալիրում իրականցվող մեթոդներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով կրթահամալիրում փորձից դեպի տեսություն գնալու ֆիզիկայի դասավանդման առնձնահտկությունները:
Դասընթացը լավ առիթ հանդիսացավ մեկ անգամ ևս միասին մասնագիտական քննարկումներ և զրույցներ ունենալու համար՝ անդրադառնալ առարկայի դասավանդման գործող և մեր կողմից կիրառվող մեթոդներին, դիտարկել առկա խնդիրները։Անդրադարձ կատարեցինք, լրացրեցինք մեր ունեցած տեսական և գործնական մանկավարժական հմտություններիը, քննարկեցինք մեզ հուզող մի քանի հարցեր: Անդրադարձանք ֆիզիկայի ուսունական նախագծերի մեթոդով դասընթացի կազմակերպմանը, լաբորատոր պայմաններում, դիտումների և փորձերի հիման վրա, ուսումնական ճամփորդությունների ընթացքում: Անդրադարձ կատարեցինք ֆիզիկայի(տեսական և փորձնական), աստղագտության փորձարարական-հետազոտական ուսումնական նյութերի, առարկայական ֆլեշմոբի, ինչը նպաստում է առարկայի ուսուցումը դարձնել նորաշունչ, իկ դասավանդման ձևը՝ մատչելի: Նոր գործիքներ կիրառմամբ իրականցվեցին փորձեր՝ էներգիայի պահպանման օրենք ուսումնասիրումը բալիստիկ ատրճանակի օգնությամ, էլեկտրական հոսանքի քիմիական ազդեցությունը՝ էլեկտրոլիզ, պղնձի անջատումը և այլն:
Մեզ մոտ ուսուցման ժամանակակից մեթոդների՝ ՏՀՏ և թվային միջոցների կիրառումը վաղուց արդեն դարձել է մեր հիմնական գործիքն ամբողջ ուսուցման գործընթացում՝ դարձնելով դասապրոցեսն ավելի նորաոճ, նպաստելով անդրադառնալ գիտության, տեխնիկայի և կենցաղի, միջառարկայական կապերի նոր նվաճումներին, դրանով առավել հետաքրքիր կապ ստեղծելով դասի թեմայի և աշխարհում կիրառվող արդյունավետ օգտագործվող գործընթացներին ֆիզիկայի բնագավառում, նպաստելով կենտրոնացնել սովորողի ուշադրությունն ու բարձրացնել մոտիվացիան: Նեկայացրեցինք մեր ստեղծած հեղինակային ծրագրերը, մեր մշակումներն ու անհատական հեղինակային նախագծերը:
Նունե Թեմուրյան - «Ֆիզիկա» - առարկայի ատեստավորման համար վերապատրաստման դասընթացը լավ հնարավորություն էր ծանոթանալ ոլորտում առկա նոր ծրագրերին, սեփական փորձի և դասվանդման մեթոդի տարբեր մոտեցումների, հմտությունների, գործիքների կիրառման, համագործակցության, նոր կարծիքների և գաղափարների փոխանակման համար:
Առանձնահատուկ շնորհակալություն տիար Գևորգին իր առաջարկներով, խորհուրդներով դասընթացի արդյունավետ գործընթացին աջակցելու համար:
Գոհար Իսկանդարյան - Դասընթացը լավ առիթ հանդիսացավ միասին աշխատելու և նոր նախագծերի ստեղծման գաղափարների համար:
Գայանե Մխիթարյան - Դասընթացը հնարավորություն տվեց փոխանցել հեղինակային մանկավարժական երկար տարիների գործունեությամբ ձեռք բերված փորձնական և տեսական գիտելիքները իմ կոլեգաներին, միասին քննարկել այսօրվա դասավանդման մեթոդներում առակա հարցերը: