04 Dec
04Dec


Նոյեմբերի 24– 27 - ՀՀ Պատանի Հետազոտողների Ակումբի հաղթող թիմերը մասնակցեցին Լեհաստանի Վարշավա քաղաքում տեղի ունեցող 12-րդ միջազգային գիտական ֆորումին /https://www.kmo.org.pl/pl//։ Ծրագիրն իրականցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության,  «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Ջինիշյան» հիմնադրամի աջակցությամբ, Կոպերնիկուս գիտական կենտրոնի (Լեհաստան) և լեհ-ամերիկյան հիմնադրամի հետ համատեղ, որը նպատակ ունի ԲՏՃՄ առարկաների դասավանդման նորարարական-փորձարարական մեթոդների զարգացմանն ուղղված համագործակցային կրթական ծրագրերի տարածմանը ՀՀ-ում։  

12-րդ KMO ֆորումի հիմնական թեման տարբեր երկրների մասնակցների միջև նոր համագործակցային կապերի հաստատումն ու ամրապնդումն էր, արդյունավետ թիմային աշխատանքը, եվրոպական երկրներում STEM-ի և ՏՀՏ-ի շրջանակներում ներգրավվելու երիտասարդներին Երկիր մոլորակի առջև ծառացած նոր մարտահրավերների, բնապահպանական խնդիրների լուծման մոտեցումների, գաղափարների և այդ ներուժն օգտագործելու խնդիրների հնարավոր լուծումները գտնելու համար: Թե ինչպե՞ս  է հնարավոր առավելագույն օգուտ քաղել մեր ակումբներում առկա բազմազանությունից, որը չի սահմանափակվում միայն մշակութային տարբերություններով, այլ նաև ներառում է հմտությունների, հեռանկարների և փորձի բազմազանություն, ինչպես նաև աջակցել երիտասարդներին ժամանակակից աշխարհում անհրաժեշտ կարողությունները զարգացնելու հարցում ինչպիսիք են քննադատական մտածողությունը, ստեղծագործականությունը, աշխարհին բաց լինելը, նոր մարտահրավերները ընդունելու պատրաստակամությունը կամ խնդիրներ լուծելու կարողությունը: Այս մասնակցության շնորհիվ հնարավոր է դառնում, որ Լեհաստանում և արտերկրում գտնվող հազարավոր դպրոցներից յուրաքանչյուրը դառնա նոր և մեծ փոփոխության մի մասը, որը պայմաններ է ստեղծում անկախ, քննադատորեն մտածող և ակտիվ քաղաքացիների զարգացման համար:

Ֆորումի կազմակերպիչներն արել էին ամենը, որ այն դառնա իսկական տոն մասնակիցների համար, որտեղ հանդիպում են բազմազանությունը, ստեղծագործությունը և ներուժը: Այս տարի գիտական ֆորումի մասշտաբները պարզապես հսկայական էին, քանի որ ծրագրի պատմության մեջ առաջին անգամ Լեհաստանի հետ համատեղ մի հարկի տակ միմյանց հետ հանդիպում էին KMO միջազգային հանրությունը կազմող գործընկերներ և մենթորներ ծրագրի մասնակց բոլոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի, Եթովպիայի և Իսրայելի գործընկեր կառույցների ներկայացուցիչների:

Համագործակցության հմտությունների ձևավորումն ու ամրապնդումն այսօր կրթության հիմնական տարրն է, որը երիտասարդներին նախապատրաստում է կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ գործելու: Սա ներդրում է առողջ, պատասխանատու և լավ կազմակերպված ու աշխատող հասարակության մեջ:

Համագործակցությունը նաև ակումբներում աշխատելու կարևորագույն տարրերից է։ Այն հաստատում է, որ համատեղ փորձարկումներն ավելին կարող անել, քան պարզապես զարգացնել ակումբի անդամների անձնական կարողությունները: Սա հանգեցնում է նրան, որ համայնքը սկսում է ձևավորվել իրականացման ընդհանուր փորձի շուրջ՝ նախ ակումբի անդամներից և հովանավորներից, ապա ծնողներից և դպրոցներից, ապա նաև տեղական բիզնեսներից, տեղական իշխանություններից, հաստատություններից և համալսարաններից: 

Ֆորումի գերհագեցած ծրագիրը հնարավորություն տվեց սեղմ ժամկետներում հասցնել և բովանդակալից կազմակերպել մեր առօրյան Լեհաստանում։ Փառատոնի բացման արարողություն, սեմինարներ (պրեզենտացիաներ և աշխատարաններ), վարպետության դասեր ինովացիոն մեթոդների օգտագործում, որոնք հնարավորություն են տալիս երեխաների բազմակողմանի զարգացմանը, զարմանահրաշ և բազմապիսի փորձեր, գրավիչ սեմինար-պարապմունքներ, դրական լիցքավորված, ուրախ մթնոլորտ և բարձր տրամադրություն, այց Կոպեռնիկոսի անվան թանգարան, պլանետարիում՝ ֆիլմի ցուցադրում, այցեր թանգարաններ (Շոպենի թանգարան, թագավորական պալատ), մշակութային վայրեր, ծանոթություն քաղաքին և այլն։

Դուք ուշադի՞ր դիտորդ եք: Ինչպե՞ս խրախուսել սովորողներին (ոչ միայն) փորձարկել: Ինչու՞ է կարևոր փորձարկելը: Ի՞նչ դեր է խաղում աշխարհի նկատմամբ իրական, գիտակցված հայացքը, և ոչ թե պարզապես դրա անհաղորդ, անուշադիր հայացքը: Ի՞նչ դեր են կատարում դիտումները փորձեր կատարելիս, և ինչպե՞ս կարող ենք խրախուսել երեխաներին հնարավորինս գիտակից դիտումներ կատարելու համար: Ահա այս  և այլ հարցերի մասին խոսեցինք նաև առանձին սեմինար-հանդիպումների ընթացքում։

Բավականին մեծ տպավորություններ ստացա ֆորումի ընթացքից և արդյունքներից ինչը դարձավ հերթական ներշնչանքի և մոտիվացիայի չափաբաժինը, հետագա աշխատանքների և նոր ծրագրերի մշակման համար։ Ֆորումի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար մեր պատվիրակությունը ստացավ բնագիտական լաբորատոր սարքերի և չափիչ գործիքների փաթեթ։ Ամբոջ ինֆորմացիան այստեղ՝ https://www.kopernik.org.pl/։



Comments
* The email will not be published on the website.