15 Jul
15Jul

Ամառային աշխատանքները բնագիտական լաբորատորիաներում շարունակվում են:

Հուլիսի 6-ին կրթահամալիրի լաբորատորիաներում կայացավ գործնական  հանդիպում տնօրենի հետ,  որի ընթացքում քննարկվեցին բնագիտական լաբորատորիաների վերազինման հարցերը: Հանդիպումը շատ արդյունավետ էր և կրում էր կառուցողական բնույթ:

Հանդիպումից հետո կատարված աշխատանքները  և անհրաժեշտ սարքավորումների ցուցակը ներկայացնում եմ ստորև: 

Բնագիտական լաբորատորիաների համար  անհրաժեշտ սարքավորումների  և գործիքների ցուցակը.  (Ֆիզիկայի լաբորատորիա)

Լաբորատոր սարքերի ցուցակ.docx
                                          

հուլիսի 6-14-ն ընկած ժամանակահատվածում կատարված  իմ գործունեության մասին.


Այս ընքացքում մանրամասն ուսումնասիրել եմ  ֆիզիկայի լաբորատորիայում  եղած մեր գործիքների օգտագործման և պիտանելիության անհրաժեշտությունը: Հնարավորինս վերանորոգել ենք որոշ գործիքներ (որոնք դեռևս պիտանի կարող են լինել), առանձնացրել ենք անսարք վիճակում գտնվող չօգտագործվող  և կոտրված սարքերը՝ դուրս գրման նպատակով: Նշեմ նաև, որ նշված աշխատանքներին  (բնագիտական լաբորատորիաների վերազինման աշխատանքներ) մասնակցել է նաև  ավագ դպրոցի դասավանդող Թաթուլ Շահնազարյանը: Մաքրել ու վերակահավորել ենք լաբորատորիան:Կազմել եմ ֆիզիկայի լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումների ցուցակ (ցուցակը ներկայացված է word փաստաթղթի տեսքով):Այս շաբաթ մեր բնագիտական կայքում կավելանա նոր բաժին՝ թարգմանությունների և  ֆիզիկական տերմինների ծագումնաբանություն բաժինը (Տիար Գևորգի առաջարկությամբ), որտեղ  կտեղադրվի Կառլո Ռավելիի «Յոթ էտյուդ ֆիզիկայից»  գրքի առաջին մասի թարգմանությունը:Ավելացնեմ նաև, որ այս ընթացքում մասնակցել եմ հունիսյան ֆլեշմոբի խնդիրների իմ կողմից առաջադրվող լուծման տարբերակների ներկայացմանը: Ծանոթացել  եմ հեռավար ուսուցման լաբորատորիայի (մասնախմբի) աշխատանքներին և  քննարկումներին:


Comments
* The email will not be published on the website.