13 Jun
13Jun

Լրամշակվում է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ․

Հեղինակային առարկայական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջներ: 

2023-24 ուսումնական տարվա առարկայական ծրագրերի փաթեթ./Հեղինակային ծրագիր/(Միջին և Ավագ դպրոցներ);

Միջին և Ավագ դպրոցներ․

Ֆիզիկա 7-9 դասարան առարկայական ծրագիր

Ֆիզիկա (ընտրության խումբ) - ծրագիր

Հեռավար ուսուցուման առաջադրանքների փաթեթ

Գործնական ֆիզիկայի փաթեթ (Միջին դպրոց 7-9 դասարան)

Ֆիզիկայի փորձարարական առաջադրանքների փաթեթ.
Առաջադրանքների առարկայական փաթեթները՝  այստեղ:

Ֆիզիկա առարկայի ուսուցման նպատակը՝ 

  • զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ;
  • ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար անհրաժեշտ հիմքեր, 
  •  նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը: 

Ուսուցման կազմակերպումը.

Ֆիզիկայի դասընթացը կազմակերպվում իրականացվում է՝

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է ֆիզիկայի լաբորատորիայում; ինչպես նաև ընտանեկան, արտադրական և բաց լաբորատորիաներում(ճամբորդությունների ընթացքում): Ուսումնական ծրագիրն իր մեջ ներառում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերը : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախաձեռնություններով, նախագծերով: Երկարաժամկետ և կարճաժամկետ
  • Ուսումնական ճամփորդությունները
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:

Կիրառվում  է   սովորողների  գիտելիքների  ստուգման  և  գնահատման հետևյալ ձևերը.

  1. բանավոր հարցում
  2. գործնական (լաբորատոր) աշխատանքներ և փորձարարական սարքերի ինքնուրույն պատրաստում:
  3. թեմատիկ ամփոփիչ թեստեր:
  4. կիսամյակային ամփոփիչ թեստեր:
  5. ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և տարբեր նախագծերի իրականացում:

Ֆիզիկայի ուսուցման պրոցեսում խիստ կարևորվում է ժամանակակից ՏՀՏ-ների կիրառումը: Նոթբուք-նետբուքը դարձել են ուսուցման կազմակերպման հիմնական միջոց: Այն օգտագործվում է.

  • նոր նյութի ուսումնասիրության ժամանակ;
  • համակարգչային լաբորատոր աշխատանքները  կատարելիս;
  • նշված      դասընթացում      զետեղված      խնդիրների     լուծումները համակարգչային փորձերով ստուգելիս;
  • տարբեր   թեմաների  վերաբերյալ  համակարգչային ներկայացումներ նախապատրաստելիս և ցուցադրելիս;

համացանցում հանդիպող տարատեսակ նյութերի հետ աշխատելիս: 

Ուսումնական ճամփորդություններ

7-րդ դաս.

Մեխանիկական գործարան:Շինհրապարակ:Երևանի ֆիզիկայի ինստիտուտՏիեզերքի թանգարանԲյուրականի աստղադիտարանՔարահունջի աստղադիտարան8-րդ դաս.Հիդրոէլեկտրակայան:Ջերմաէլեկտրակայան:Օդերևութաբանական կայան:Մեխանիկական գործարան:Երևանի ֆիզիկայի ինստիտուտԵՊՀ, ֆիզիկայի ֆակուլտետԲյուրականի աստղադիտարան9-րդ դաս.Էլեկտրամեխանիկական գործարան;Երևանի ֆիզիկայի ինստիտուտ;Մեծամորի ատոմակայանՍովորողը ֆիզիկայի դասընթացը յուրացնելիս պետք է կարողանա.

  1. Գիտական մտածողության  տարրերը,  որոնք  յուրացնում  է սովորողը ֆիզիկան ուսումնասիրելիս,  հաջողությամբ կիրառել կյանքի ցանկացած այլ ոլորտներում:
  2. Կարողանա վերլուծել   հանդիպող   անծանոթ երևույթ, գտնել դրա հնարավոր բացատրությունը:
  3. Կարողանա արդյունավետ   աշխատել   ցանկացած   կոլեկտիվում, հաջողությամբ հաղթահարել աշխատանքի ընթացքում ծագող կոնֆլիկտները:
  4. Ստանալով սովորելու    որոշակի     հմտություններ,     հետագայում ինքնուրույն  շարունակել իր հետագա կրթության գործը:
  5. Կարողանա առօրյա   կյանքում  անվտանգ   շահագործել  ռադիո  և հեռահաղորդակցության   միջոցներ,  էլեկտրասարքավորումներ:
  6. Կարողանա տալ շրջակա միջավայրի աղտոտվածության` մարդու օգանիզմի վրա թողած ազդեցության ինքնուրույն վերլուծություն և գնահատում, էկոլոգիական պրոբլեմներին սեփական մոտեցումներ մշակել:

Հանձնարարելի գրականություն՝

  1. Է.Ղազարյան և ուրիշներ, ՙՖիզիկա 7՚ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚::
  2. Ա. Վ. Պյորշկին, Ն.Ա. Ռոդինա ՙՖիզիկա 7՚ ; ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚:
  3. Վ. Ի. Լուկաշիկ ՙՖիզիկայի խնդիրների ժողովածու 7-8 դաս. համար՚:
  4. Էլեկտրոնային ռեսուրսներ:

                              Ծրագիրը կազմեց՝ Նունե Թեմուրյանը 

Comments
* The email will not be published on the website.