«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր․
2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթ․
Ուսումնական պլաններ․ 2024-2025 ուսումնական տարի, լրամշակման առաջարկներ
6–8-րդ դասարանների ուսումնական պլան /Միջին դպրոց/
Հեղինակային առարկայական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջներ:
2023-24 ուսումնական տարվա առարկայական ծրագրերի փաթեթ./Հեղինակային ծրագիր/(Միջին և Ավագ դպրոցներ);
Միջին և Ավագ դպրոցներ․
Ֆիզիկա 7-9 դասարան առարկայական ծրագիր
Ֆիզիկա (ընտրության խումբ) - ծրագիր
Հեռավար ուսուցուման առաջադրանքների փաթեթ
Գործնական ֆիզիկայի փաթեթ (Միջին դպրոց 7-9 դասարան)
Ֆիզիկայի փորձարարական առաջադրանքների փաթեթ.
Առաջադրանքների առարկայական փաթեթները՝ այստեղ:
Ֆիզիկա առարկայի ուսուցման նպատակը՝
- զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ;
- ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար անհրաժեշտ հիմքեր,
- նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը:
Ուսուցման կազմակերպումը.Ֆիզիկայի դասընթացը կազմակերպվում իրականացվում է՝
- Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է ֆիզիկայի լաբորատորիայում; ինչպես նաև ընտանեկան, արտադրական և բաց լաբորատորիաներում(ճամբորդությունների ընթացքում): Ուսումնական ծրագիրն իր մեջ ներառում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերը : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախաձեռնություններով, նախագծերով: Երկարաժամկետ և կարճաժամկետ
- Ուսումնական ճամփորդությունները
- Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
Կիրառվում է սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման հետևյալ ձևերը.
- բանավոր հարցում
- գործնական (լաբորատոր) աշխատանքներ և փորձարարական սարքերի ինքնուրույն պատրաստում:
- թեմատիկ ամփոփիչ թեստեր:
- կիսամյակային ամփոփիչ թեստեր:
- ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և տարբեր նախագծերի իրականացում:
Ֆիզիկայի ուսուցման պրոցեսում խիստ կարևորվում է ժամանակակից ՏՀՏ-ների կիրառումը: Նոթբուք-նետբուքը դարձել են ուսուցման կազմակերպման հիմնական միջոց: Այն օգտագործվում է.
- նոր նյութի ուսումնասիրության ժամանակ;
- համակարգչային լաբորատոր աշխատանքները կատարելիս;
- նշված դասընթացում զետեղված խնդիրների լուծումները համակարգչային փորձերով ստուգելիս;
- տարբեր թեմաների վերաբերյալ համակարգչային ներկայացումներ նախապատրաստելիս և ցուցադրելիս;
համացանցում հանդիպող տարատեսակ նյութերի հետ աշխատելիս:
Ուսումնական ճամփորդություններ /7-րդ դաս/.
Մեխանիկական գործարան: Շինհրապարակ: Երևանի ֆիզիկայի ինստիտուտ; Տիեզերքի թանգարան; Բյուրականի աստղադիտարան; Քարահունջի աստղադիտարան;
8-րդ դաս. Հիդրոէլեկտրակայան: Ջերմաէլեկտրակայան: Օդերևութաբանական կայան: Մեխանիկական գործարան; Ջերմոց; Երևանի ֆիզիկայի ինստիտուտ; ԵՊՀ՝ ֆիզիկայի ֆակուլտետ; Արմաթ ինժեներատեխնիկական լաբորատորիա; Բյուրականի աստղադիտարան
9-րդ դաս. Էլեկտրամեխանիկական գործարան; Երևանի ֆիզիկայի ինստիտուտ; Արմաթ ինժեներատեխնիկական լաբորատորիա; Մեծամորի ատոմակայան; Բյուրականի աստղադիտարան։
Սովորողը ֆիզիկայի դասընթացը յուրացնելիս պետք է կարողանա.
- Գիտական մտածողության տարրերը, որոնք յուրացնում է սովորողը ֆիզիկան ուսումնասիրելիս, հաջողությամբ կիրառել կյանքի ցանկացած այլ ոլորտներում:
- Կարողանա վերլուծել հանդիպող անծանոթ երևույթ, գտնել դրա հնարավոր բացատրությունը:
- Կարողանա արդյունավետ աշխատել ցանկացած կոլեկտիվում, հաջողությամբ հաղթահարել աշխատանքի ընթացքում ծագող կոնֆլիկտները:
- Ստանալով սովորելու որոշակի հմտություններ, հետագայում ինքնուրույն շարունակել իր հետագա կրթության գործը:
- Կարողանա առօրյա կյանքում անվտանգ շահագործել ռադիո և հեռահաղորդակցության միջոցներ, էլեկտրասարքավորումներ:
- Կարողանա տալ շրջակա միջավայրի աղտոտվածության` մարդու օգանիզմի վրա թողած ազդեցության ինքնուրույն վերլուծություն և գնահատում, էկոլոգիական պրոբլեմներին սեփական մոտեցումներ մշակել:
Հանձնարարելի գրականություն՝
- Է.Ղազարյան և ուրիշներ, ՙՖիզիկա 7՚ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚::
- Ա. Վ. Պյորշկին, Ն.Ա. Ռոդինա ՙՖիզիկա 7՚ ; ՙՖիզիկա 8՚:ՙՖիզիկա 9՚:
- Վ. Ի. Լուկաշիկ ՙՖիզիկայի խնդիրների ժողովածու 7-8 դաս. համար՚:
- Էլեկտրոնային ռեսուրսներ:
Ծրագիրը կազմեց՝ Նունե Թեմուրյանը