«ReEducate»-ը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված նոր կրթական թվային հարթակ է, որտեղ սովորողները AR/3D-ի, վիրտուալ իրականության և խաղային մեխանիզմների միջոցով կարող են ավելի խորացնել իրենց գիտելիքները և զարգացնել հմտություններ։ Այս հարթակը հնարավորություն է տալիս ինտերակտիվ և անհատական ուսուցում իրականացնել՝ համապատասխանեցված յուրաքանչյուր սովորողի կարիքներին, նախասիրություններին և հետաքրքրություններին։
Վերջին երկու ամիսների ընթացքում իմ սովորողների (7-6 դասարան) հետ միասին գրանցվել և ակտիվորեն օգտագործել ենք ReEducate ծրագիրը դասի թեաների ուսեմնառութան ընթացքում։ Հարթակում առկա մոդուլները (տեսական, աուդիոնյութ, 3D, անիմացիոն պատկերներն ու վիրտուալ լաբորատորիայում սեփական փորձեր կատարելու հնարավորությունը, խաղային թեստի միջոցով նյութի ամփոփումն ու ինքնաստուգման հնարավորությունը) թույլ տվեցին պարզեցնել և առավել հասկանալի դարձնել ուսումնասիրվող երևույթները՝ ներկայացնելով դրանք եռաչափ միջավայրում։ Արդյունքում, ուսումնական պրոցեսը դարձավ ոչ միայն պարզ, այլև հետաքրքիր և ներգրավող։ Սովորողները մեծ ոգևորությամբ արձագանքեցին այս նորարարական մոտեցմանը։ Նրանք նշեցին, որ հարթակը ոչ միայն հետաքրքիր է դարձնում սովորելու պրոցեսը, այլև օգնում է ավելի լավ հասկանալ դասավանդվող նյութերը։ Տեխնոլոգիաների կիրառմամբ այս ձևաչափը խթանում է նաև նրանց կրեատիվությունը և ինքնուրույն մտածելու հմտությունը։ ReEducate-ը այս ընթացքում ապացուցեց, որ այն կարող է դառնալ ժամանակակից կրթության անփոխարինելի մաս՝ նորովի մոտեցում ապահովելով դասավանդման գործընթացին։ Ես խորհուրդ եմ տալիս այս հարթակը բոլոր ուսուցիչներին, ովքեր ցանկանում են աշակերտներին տրամադրել ոչ միայն գիտելիքներ, այլև ուսուցման նորագույն փորձառություն։
Ամենշաբաթյա հանդիպումների ընթացքում (Հերմինե Անտոնյանի ՏՏ լաբորատորիայում) Հարութ Գևորգյանի (ReEducation-ի հիմնադիր տնօրեն) հետ միասին մշտապես վերանայում և թարմացնում ենք կոնտենտի թողարկման հետ կապված ամենատարբեր հարցերը։
Նկարում ներկայացված է իմ կողմից ստեղծված ուսումնական նյութերից մի քանիսը։